Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան ավարտել է կարիերան:
Գեղասահորդուհին նշել է. «Պաշտոնապես ուզում եմ հայտնել պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելու մասին: Քանի որ այս պահին ուզում եմ առողջ լինել և երջանիկ: Տխրությամբ եմ ասում այս մասին»:
Սոտնիկովան 23 տարեկան է: Գեղասահքով սկսել է զբաղվել 2000 թվականից: 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: