f

Անկախ

Ի՞նչ հետևանքներ կբերի կորոնավիրուսը Հայաստանում.մեկնաբանում է համաճարակաբան Աշոտ Դավիդյանցը


Կորոնավիրուսը հասավ Հայաստան։ Համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի հետ Առողջապահական համակարգը /Mednews.am-ը/ զրուցել է վիրուսի տարածման պոտենցիալ վտանգների, դրանից խուսափելու ձևերի մասին ու այն մասին, թե ինչքանով են նախարարության կողմից կիրառվող քայլերը բավարար խնդրի դեմ պայքարելու համար:

-Պարոն Դավիդյանց, Հայաստանում էլ գրանցվեց կորոնավիրուսի դեպք: Դա կանխատեսելի էր՞:  

-Ես կարծում եմ, որ վիրուսը վաղ թե ուշ հասնելու էր Հայաստան, քանի որ այն սովորական ռեսպիրատոր վիրուսին հատուկ պահվածք ունի, տարածվում է օդակաթիլային ճանապարհով,  իսկ դա նշանակում է, որ մենք չէինք կարող այնքան ինքնամեկուսանալ աշխարհից, որ կանխեինք վիրուսի ներթափանցումը, այն աշխարհի բոլոր երկրներում էլ տարածվում է, դրա համար  չեմ կարծում, որ իմաստ ունի փնտրել մեղավորի, թե ինչու Հայաստան եկավ: Կան քննադատություններ,որ պետք է բոլոր Հայաստան եկողներին համապատասխան հետազոտության ենթարկել կամ մեկուսացնել, սակայն ճիշտ չէ մարդուն մեկուսացնելը, եթե նրա մոտ ախտանշաններ չկան: Ինձ նաև մարդիկ անընդհատ զանգում ու հարցնում են, թե արդյոք հնարավոր չէ անցնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստը ապահովության համար: Ու այս առումով ուզում եմ ասել՝ նախանշաններ չունեցող մարդու պարագայում այս հետազոտությունը անցկացնելն անիմաստ է՝ մենք կունենանք կեղծ բացասական պատասխան: Ախտանշանները պետք է սկսեն դրսևորվել, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել՝ մարդ վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:

-Այսինքն մարդկանց մոտ խուճապը ծայրահեղացված է՞:

Այո, պետք չէ խուճապի մատնվել. հակահամաճարակաբանական տեսանկյունից և առողջապահական կազմակերպման տեսանկյունից կորոնան այն վիրուսը չէ, որից պետք է այսչափ վախենալ: Կորոնավիրուսի պարագայում մենք գործ չունենք սարսափելի մահաբեր վիրուսի հետ, դա էբոլա չէ: Էբոլայի պարագայում 10-ից 7-ը մահանում են, այդ ժամանակ լրիվ ուրիշ մոտեցում է պետք ցուցաբերել: Իսկ կորոնավիրուսի դեպքում՝ խոսքը գնում է սովորական, օդակաթիլային ինֆեկցիայի մասին:Պետությունն իրականացնում է պատշաճ վերահսկում  այդ ուղղությամբ:Հավատացեք Թռչնի գրիպից» (H5N1) կամ «Խոզի գրիպից» (H1N1) էլ ավելի շատ մահացություն է եղել, քան կորոնավիրուսից: Ու այս տարի նորից կա H1N1-ի համաճարակ, բայց ոչ մեկ այդ մասին խոսում, մարդիկ ուղղակի համակերպվել են այդ վիրուսներիի գոյության հետ:

Իսկ կորոնավիրուսի դեպքում մահացությունը 2  տոկոս է, ինչը նշանակում է մահ՝ 100 հոգուց երկուսի դեպքում: Սովորական գրիպից էլ մահացությունները մոտ 5-6 տոկոս ավելի շատ են, քան՝ կորոնայից:

Կորոնավիրուսը վտանգավոր է նրանով, որ այս պահին սրա դեմ չկա համապատասխան վակցինա (հակավիրուս) և այս պահին իր բուժման դեղը դեռ հայտնաբերված չէ, ի տարբերություն H1N1-ի կամ և այդ խմբին պատկանող մյուս վիրուսների: Բայց երբ հայտնաբերվի էլ, չեմ կարծում,որ մասսայաբար բոլորը պետք է ստանան: Հիմնականում ռիսկային խմբերը կարիք ունեն այդ պատվաստմանը՝ օրինակ բժիշկները ու այն մարդիկ, որոնք շատ հաճախ են շփվում վիրուսակիրների հետ:  

-Իսկ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել վիրուսով չվարակվելու համար: Դիմակներիի պահանջարկը սկսել է մեծանալ և աննախադեպ գնաճ է տեղի ունեցել: Արդյո՞ք դիմակն այդքան օգնում է:

-Դիմակն օգնում է վիրուսից պաշտպանվելու համար, բայց դա այն այդքան մեծ դեր չունի: Եվ բնակչությունը պետք է դադարի մտածել, որ եթե ես դիմակ չունեմ, ուրեմն՝ անպաշտպան եմ: Դրսում դիմակ կրելը կարծում եմ, ավելի շատ, հոգեբանական պաշտպանվածություն է տալիս մարդկանց: Իհարկե, դիմակն ինչ-որ չափ կօգնի, երբ մեր շրջապատում կա հիվանդ մարդ, բայց ավելի լավ կլինի, երբ տեսնում ենք հիվանդ մեկին, ուղղակի դուրս գանք այդ միջավայրից՝ դա կլինի հասարակական տրանսպորտ,   մանկապարտեզ, թե դպրոց: Հավատացեք,  հիմնական ու միակ իրական պաշտպանվածությունը մարդու գիտակցությունն է: Յուրաքանչյուր մարդ եթե զգում է, որ մրսած է, նույնիսկ մինչև ջերմության բարձրանալը, պետք է ինքնամեկուսանա, եթե սիմպտոմները չեն անցնում, անպայման դիմի բժշկի: Չպետք է հազալով և փռշտալով դուրս գա հանրային վայրեր:  Երբ վիրուսակիրը փռշտում կամ հազում է  սեղանի կամ այլ առարկայի մոտ, այդ լորձը մենք չենք նկատում: Ու երբ մենք անգիտակցաբար դիպչում ենք դրան, իսկ հետո այդ ձեռքերով տրորում աչքերը,  սրբում քիթը, կարող ենք ինքներս էլ վարակվել:

Դրա համար պետք է բացառել հիվանդ մարդկանց հետ շփումը և, որ ամենակարևորն է հաճախ լվանալ ձեռքերը օճառով, ձեռքերով չդիպչել աչքերին, քթին, բերանի խոռոչին կամ, անպայման, լվացվել՝ նոր: Կարիք չկա փակվել տանը, եթե Ձեզ մոտ ոչ մի նախանշան չկա: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում մահացություն գրանցվում է 60-ից բարձր մարդկանց շրջանում, հետևաբար Ձեր տարեց հարազատներին է կարևոր հեռու պահել վիրուսակիր օջախներից:

-Արդյո՞ք  Հայաստանն ունի բավարար ռեսուրս՝ պայքարելու վիրուսի դեմ։:

-Իհարկե ունենք: Եթե սկսվի համաճարակ, պետք է կարողանալ մաքսիմալ պայքարել՝ այդ վիրուսը կանխելու համար: Պայքարի համար պետությանը պետք է օգնի իր իսկ քաղաքացին՝ հետևելով կանխարգելման պարզ կանոններին: Մենք ունենք հիվանդանոցներում բավականաչափ հիվանդատեղեր, մենք ունենք հրաշալի բժիշկներ ու ախտորոշիչ կենտրոններ, որոնք բավականաչափ պատրաստված են և պրոֆեսիոնալ ու կարող են ապահովել բնակչության հետ ճիշտ աշխատանքը, եթե դրա կարիքը լինի: Իհարկե լավ կլիներ, որ առողջապահության նախարարությունը ունենար նաև փորձառու մասնագետ գլխավոր համաճարակաբան, ով արդեն իսկ լուրջ էպիդեմիաների հաղթահարման աշխատանքի փորձ կունենար, ու ճիշտ խորհուրդներ կտար նախարարությանը: Խուճապը բերում է անվստահության պետական համակարգի նկատմամբ, բայց պետական համակարգը բազմաթիվ էպիդեմիաներ հաղթահարած համակարգ է, ու գիտի իր անելիքը:

-Ինչպե՞ս կարելի է կառավարել խուճապը:

-Մենք կարող էինք այս խուճապը կառավարել՝ դիմելով Հայաստանի մասնագետներին, բայց անհասկանալի պատճառներով դա չի արվել: Մարդկանց հետ տեղեկատվական աշխատանքներում  իշխանությունը շատ քիչ է օգտագործում մեր մասնագետների ներուժը, ովքեր կարող են օգնել նախարարությանը՝ ժողովրդին ճիշտ ուղերձներ փոխանցելու հարցում:

Իսկ սոցիալական ցանցերում շատերը խուճապի են մատնում հասարակությանը: Մենք դարձել են սոցցանցերի մտրակի զոհը՝ մանիպուլատիվ մասսաներ:  Շատ անգամ այս քայլերը կիրառում են, չեմ ուզում ասել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, բայց սրա հիմքում ընկած է ժողովրդի ապատեղեկատվությունը: Ցանկացած կույրաղիքի վիրահատություն, սրտի ստենդավորում կամ որևէ ուռուցքի հետ կապված վիրահատություն, որը կատարվում է ՀՀ-ում և ամբողջ աշխարհում, իր մեջ պոտենցիալ մահվան ռիսկ է պարունակում: Բայց հիմա ով նյութ չունի, կորոնա վիրուսի մասին է գրում: Խոսքս ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտասահմանյան լրատվամիջոցների մասին է: Արտասահմանյան ԶԼՄ-ներում ամենուրեք գրված է՝ «մահացու կորոնա վիրուս». չի՛ կարելի այդպես: Ես մեկ շաբաթ առաջ Հոլանդիայից եմ եկել: Այնտեղ բժշկական միջավայրը և մարդիկ շատ հանգիստ են, ասում են, երբ վիրուսը գա՝ կպայքարենք:

Մենք էլ պետք է հանգստանանք և միանանք: Ժամանակին բոլոր համաճարակների դեմ միասին ենք պայքարել՝ համախմբվելով, քանի որ հիվանդությունը քաղաքականություն, մաշկի գույն, սոցիալական կարգավիճակ ու օրիենտացիա չի ճանաչում: Ու ես չեմ կարծում, որ Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ պետք է խիստ սահմանափակել, քանի որ դա կբերի լուրջ տնտեսական խնդիրների:

Երևակ լրատվական-վերլուծական խումբ

 

 

Աշոտ Դավիդյանց նոր կորոնավիրուս հարցազրույց Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին