f

Անկախ

Ռուսական շաշկու Հայաստանի առաջնությունն անցել է դիտարժան և լարված պայքարում


Հանրապետության ուժեղագույն շաշկիստների մասնակցությամբ Երևանում անցկացվել է ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնությունը՝արագ ժամանակակարգով (5+3 ռապիդ):  

Մրցաշարին մասնկացել են 48 մարզիկներ Երևանից  և մարզերից (Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք): Մասնակիցներից 6-ը սպորտի վարպետներ էին,  23-ը՝ վարպետության թեկնածուներ,  5-ը՝ Հայաստանի  չեմպիոններ:

Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ Նշան Ալավերդյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ ստուգատեսն  անցավ շվեցարական համակարգով՝  8  խաղափուլերով. ընթացավ  համառ և թեժ պայքար: 

Նշան Ալավերդյանը և Մարատ Ղուլյանը հավաքեցին հավասար՝  6,5–ական միավոր. լրացուցիչ գործակիցներով գերազանցեց Նշան Ալավերդյանը: Նախապես,  ըստ կանոնակարգի, որոշված էր՝ 1-10-րդ տեղերը կիսելու դեպքում կանցկացվեն լրացուցիչ խաղեր՝ 2-պարտիաներից կազմված: Չեմպիոնական պարտիաներում հաղթանակ տոնեց Նշան Ալավերդյանը՝ դառնալով չեմպիոն:  

Բավական հետաքրքիր պայքար ընթացավ նաև բրոնզե մեդալի համար. 5 մասնակիցներ՝ սպորտի վարպետներ՝ Դավիթ Պողոսյանը, Հրանտ Տոնոյանը, Ռաֆայել Օրդյանը և վարպետության թեկնածուներ՝ Կամո Ղուկասյանը և Հարություն Եղիազարյանը, վաստակեցին  5,5-ական  միավոր և շրջանաձև մրցակարգով որոշեցին բրոնզե մեդալակրին: 3-ժամյա թեժ և լարված պայքարից հետո բրոնզե մեդալը նվաճեց Հարություն Եղիազարյանը:  

Vbet-vivaro-ի հովանավորչությամբ անցկացված մրցաշարում 1-21-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները  ստացան դրամական պարգևներ: Սահմանված էր նաև մրցանակ ամենակրտսեր՝ 7-ամյա առաջին կարգային Իշխան Մանուկյանի և տարիքով ամենամեծ՝ 83-ամյա Ստյոպա Բալայանի համար:  

Նշենք, որ  ապրիլի 25-ին Հայաստանում են անցկացվելու պատանիների և աղջիկների շաշկու Եվրոպայի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկությունը:

Սպորտ Նշան Ալավերդյան շաշկի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին