f

Անկախ

Այսուհետ ծնողական և աշակերտական խորհուրդները կարող են ներգրավվել դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում


Ազգային ժողովում քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ դրանք երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրա հետ կապված բավականին արդյունավետ քննարկումներ են անցկացվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։

Ըստ նախարարի՝ սկզբունքային հարցերից մեկը վերաբերել է հեռավար կրթությանը, եւ քանի որ բոլոր խմբակցություններն այս ձեւակերպման հետ կապված ունեցել են մտավախություններ, նախարարությունը այդ դրույթը վերաձեւակերպել է այնպես, որ հեռավար կրթությունը դիտարկվի որպես կրթական ծրագրի իրականացման ձեւ։ «Հանվել է այլընտրանքային ձեւը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ վերջիններս ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության, եթե հնարավորություն կա ներգրավվել նոր մասնագետի: Հեռավար կրթությունը հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով բացառիկ դեպքերում եւ որոշակի ժամկետներում»,-հստակեցրել է Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ եթե, դիցուք, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել եւ տվյալ տեղի համար դիմորդ չի եղել կամ մրցույթը չի կայացել, ապա կարող է իրականացվել հեռավար կրթություն, բայց նաեւ սահմանվում է, թե ինչ ժամկետով է այն իրականացվելու եւ երբ է հայտարարվելու հաջորդ մրցույթը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերել է պետական ուսումնական հաստատություններն անվանակոչելու կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին:

Հաջորդ փոփոխությունը՝ մանկավարժական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում՝ սրանով մեծացնելով վերջիններիս դերակատարությունը:

Սովորողների ընդունելության կազմակերպման գործընթացում առաջնահերթությունը կտրվի տվյալ դպրոցում քույր եւ եղբայր ունեցող, ինչպես նաեւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին՝ հաշվի անելով նաեւ նախորդ տարվա ընդունելության ժամանակ հնչեցված հիմնական բողոքները:

Սահմանվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը:

Սահմանվել են ուսումնական հաստատությունների վարչական եւ մանկավարժական աշխատողների, ինչպես նաեւ աշակերտների եւ ծնողների էթիկայի նորմերը:

Փոփոխվել են տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների անվանակարգերը:

Սահմանվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:

Սահմանվել է, որ կրեդիտային համակարգը ներդրվում է միայն 10-12-րդ դասարաններում:

ՀՀ ԿԳՄՍ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին