f

Անկախ

Ազգային ժողովը ընդունեց դատարանը ջնջելու որոշում


Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու Ազգային ժողովի որոշումը, պատկերացնենք մի երկիր որտեղ դատարան գոյություն չունի, որտեղ ինքնակալին որևէ հաստատություն չի կաշկանդում, նա ում ուզում բանտ է նետում, , ում ուզում գնդակահարում: 

Այսօր 98 պատգամավոր քվերակեց, որ Հայաստանում դատարան չլինի, վերանա այն հաստատությունը, որը կարող էր կանխել, կամ արգելակել ինքնակալի քմահաճույքները, այնպիսի քմահաճույքներ, որոնք ոչ միայն մարդկանց այլև երկրի ճակատագրի հետ են խաղում։ Գործադիր և օրենսդիր իշխանությունը ՍԴ դատրանի նախագահին պաշտոնանակ անելու ու տեղը իրենց մարդուն դնելու հետևողական քայլերը հենց դատարանը ջնջելու բացահայտ ակտ է։ Հայկական նախորդ հեղափոխության առաջնորդները՝ ՀՀՇ֊ն այնքան իրավագիտակցություն ուներ, որ ոչ թե կացնային որոշումներով էր ձևավորում իր բռնապետությունը, այլ քողարկված, իրենց իշխանությանը խոչընդոտող ղեկավարներին դարանակալ սպանելով(ինչպես, օրինակ սպանեցին երկաթգծի պետ կոմունիստ Համբասրձում Ղանդիլյանին և Աշտարակի գործկոմի նախագահ դաշնակցական Հովահաննես Սուքիասյանին), ապա երբ խոչընդոտները վերացվեցին, արդեն միապետական սահմանդրություն անցկացրին։ 

Այո, անցանկալի պաշտոնյաներին վերացնելու այն 90֊ականների մեթոդները այսօր չեն կարող աշխատել, և այն ինչ այն տարիներին անում էին իշխանության բարձր օղակներում գտնվող երկու֊երեք հոգով, ՀՀՇ֊ի մեծ մասը տեղյակ չէր, իսկ ով տեղյակ էր, պաշտոնյաներին վերացնելու որոշումներին չէր մասնակցում, ապա այսօր դատական իշխանության նախագահի պաշտոնանկությանը մասնակցում է ողջ իշխանական «Իմ քայլը» դաշինքը գումարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ 

Իհարկե, հանցանքները տարբեր են, ավագ սերունդը անցանկալի անձանց սպանում էր, իսկ նոր սերունդը պաշտոնանկ է անում, սակայն նպատակը նույնն է՝ հաստատել բռնապետություն։ Ի՞նչն է դրդել այդ 98 պատգամավորներին կողմ քվերակել Սահմանադրական դատարանի նախագահի հեռացման որշմանը։ Տարբեր պատասխաններ կարող են հնչել, բայց դրանցից չի փոխվում այն պատկերը որ իր բազմադարյա մշակույթով հպարտացող, երրորդ հանրապետություն կերտող ժողովրդի օրենսդիր մարմնի ստվար մասը՝ 98 պատգամավոր պատրաստ է ցույց տալ, որ չի գիտակցում անկախ դատարանի դերը Հանրապետական համակարգում։ Ավաղ, անկախությունից 28 տարի անց, հայ ժողովուրդը ձևավորում է մի Ազգային ժողով, որը ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը չի ընդունում։ 

Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից մի հոգի է դեմ քվերակել, 2 քվեաթերթիկ էլ անվավեր են համարվել, ուրեմն, 98-99տոկոսով հայտնի է, թե ովքեր են 98 կողմ քվերակողները։ Եթե նրանց որոշումը հասնի իր նպատակին և ինչ որ ձևով հեռացնեն ՍԴ նախագահին, ապա այս 98 հոգու անունները պատմության մեջ գրվելու են որպես դատական համակարգը ջնջողներ, իսկ այն մեկը՝ այն դեմ քվերակողը կարող է հպարտորեն բացահայտել իր անձը։ Իսկ եթե այդ կողմ քվերակողների մեջ կան անձինք, որ հասկանում են թե ինչ են անում, ապա պետք է որ մոմ վառեն, որ իրենց որոշումը նպատակին չհասնի և Հրայր Թովմասյանը պաշտոնանկ չարվի։

Վահան Իշխանյան,ՖԲ գրառում

Վահան Իշխանյան Հրայր Թովմասյան Սահմանադրական դատարան Դատարան ՖԲ Գրառում

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին