Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
Armenpress-ի հաղորդմամաբ օլիմպավանում կայացած մարզմանը մասնակցում էին այն բռնցքամարտիկները, որոնք կմասնակցեն մրցաշարին, բացառությամբ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի: Վերջինս հավաքականին կմիանա վաղը: կմիանա վաղը:
Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն` Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:
Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու խաղերի ուղեգրի համար Փարիզում: