Կորոնավիրուսի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտի 12-ին որոշում կընդունի երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտ առանց հանդիսականների անցկացնելու մասին:
Մեծ Բրիտանիայի սպորտային գերատեսչությունների ղեկավարները դեմ են պրեմիեր լիգան դադարեցնելուն և կանեն ամեն ինչ, որպեսզի նախատեսված ժամանակին տեղի ունենան մրցաշարի մնացած տուրերի բոլոր հանդիպումները:
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է Իտալիայի առաջնությունը, իսկ Ֆրանսիայում և Իսպանիայում հանդիպումներն առնվազն 1 ամիս կանցկացվեն առանց հանդիսականների: