Գյումրու կոմունալ ծառայությունը սկսել է քաղաքի ախտահանման աշխատանքները: Ախտահանիչ նյութերով լվացվել են քաղաքի փողոցները, կանգառներն ու մեքենաները, ինչպես նաև աղբարկղերը:
Նաև քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ շրջել են մի շարք տարածքներում, խոսել բացօթյա առևտուր իրականացնող անձանց հետ, հորդորել դադարեցնել բացօթյա առևտուրը՝ կորոնավիրուսով պայմանավորված հնարավոր վտանգներից խուսափելու համար։