f

Անկախ

Փակ սահմաններ և մեկուսացած պետություններ․նոր թագավարակն ընդդեմ գլոբալացման


Նոր կորոնավիրուսի պանդեմիան պատճառ է դարձել, որ մարդկությունը հետքայլ անի գլոբալացումից։ Օրեցօր ավելանում են երկրները, որոնք փակել են իրենց սահմաններն արտաքին աշխարհի համար։ Որոշ դեպքերում սահմանները կրկնակի են փակվել։ Օրինակ՝ ԵՄ-ն 30 օրով փակել է իր արտաքին սահմանները, իսկ ԵՄ անդամ երկրներն էլ իրենց հերթին իրենց սահմաններն են փակել։ 

Այսպես՝ Ֆրանսիայում, չնայած արտակարգ դրություն չի հայտարարվել, սակայն խիստ կարանտին է սահմանվել երկշաբաթյա ժամկետով։ Այս ընթացքում  քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ սնունդ կամ դեղորայաք գնալու, բժշկի կամ աշխատանքի գնալու համար։ 

Փակ են ռեստորաններն ու սրճարանները, թատրոններն ու թանգարանները,կրթական,  մշակութային և ժամանցային բոլոր վայրերը, որտեղ կարող են մարդկանց կուտակումներ առաջանալ։

«Հասկանում եմ, որ աննախադեպ բան եմ խնդրում, բայց իրավիճակն է պահանջում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով խիստ սահմանափակումները։ Համաճարակի պատճառով հետաձգվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաև կասեցվել են ընթացող բոլոր ռեֆորմները։

Իսպանիա

Իսկ ահա Իսպանիայում արտակարգ դրություն է սկսած մարտի 15-ից։ Երկրի ներսում փակ են բոլոր ուսումնական, ժամանցային, մշակութային հաստատությունները։ Մարդկանց արգելված է տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի։ Կարանտինի կանոնները խախտելու և տնից դուրս գալու համար նախատեսված են տուգանքներ և անգամ ազատազրկում։

Այստեղ իշխանությունները խիստ քննադատության թիրախում են։ Ի սկզբանե կորոնավիրուսի բռնկման հիմնական կենտրոնը Մադրիդն էր՝ երկրի մայրաքաղաքը։ Երբ մարդկանց կոչ արեցին ինքնամեկուսանալ՝ շատերը ուղևորվեցին դեպի իրենց ծովափնյա ամառանոցներ՝ իրենց հետ տանելով նաև վիրուսը։ Եվ Իսպանիայի իշխանություններին այժմ քննադատում են, որ ժամանակին բավարար միջոցառումներ չեն ձեռնարկել՝ վարակի հիմնական օջախները մեկուսացնելու համար՝ թույլ տալով դրա տարածումը ողջ երկրով մեկ։

Այստեղ նաև հետաձգվել են Կատալոնիայի տեղական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլին։

Իտալիա

Մինչև 3 ամիս ազատազրկում և տուգանք,  եթե քաղաքացին տանից դուրս է եկել ոչ դեղատուն կամ մթերային խանութ գնալու համար։ Մարտի 10-ից խիստ կարանտինի մեջ է նաև Իտալիան։ Այստեղ գործում են միայն մթերային խանութները և դեղատները։ 

Բելգիա

Մինչև ապրիլի 3-ը կարանտին է նաև ողջ Բելգիայում։ Այստեղ գործում են միայն դեղատները, մթերային խանութները, հիվանդանոցները,  ուժային կառույցները  և հանրային տրանսպորտը։

Գերմանիա

Գերմանիայում վիրուսը տարածվել է դաշնային բոլոր շրջաններում։ Այստեղ առողջապահական և վիրուսի կանխարգելման միջոցառումներ ձեռնարկվում են դաշնային մակարդակում։ Եվ կանցլեր Անգելա Մերկելը խիստ քննադատության է ենթարկվում, որ կենտրոնական իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում վիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Այնուամենայնիվ, Գերմանիայում այս շաբաթվա սկզբից փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, մշակութային և ժամացի վայրերը, սպորտային ակումբները, արգելված են միջոցառումները, որոնք ենթադրում են մարդկանց կուտակումներ։ Ավտոբուսների վարորդներն այլևս տոմս ուղևորներին չեն վաճառում և ուղևորների հետ սերտ շփումից խուսափելու համար չեն բացում դիմացի դուռը։  Արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը երթևեկում է առանց տոմսերի։ Ակնկալվում է, որ շուտով Բեռլինում կդադարեն գործել ավտոբուսները, բայց կշարունակեն աշխատել գնացքները, մետրոն, տրամվայները։ 

Գերմանիան փակել է նաև իր արտաքին սահմանները։ Դա  երկու նպատակ է հետապնդում՝ կանխել վիրուսի հետագա տարածումը և գերմանական սուպերմարկետներից խուճապային գնումները հարևան երկրների բնակիչների կողմից, որտեղ ապրանքներն ավելի թանկարժեք են։

ԵՄ անդամ երկրներից իրենց պետական սահմաններն օտարերկրացիների համար  փակել են նաև Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, Դանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Կիպրոսը, ինչպես նաև Մոնտենեգրոն, որտեղ դեռևս կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։

Ռուսաստան

Ռուսաստանում արտակարգ դրություն հայտարարված չէ, բայց մինչև մայիսի մեկն արգելված է օտարերկրացիների մուտքն այս երկիր։ Այստեղ նաև արգելված են 50-ից ավել մարդկանց մասնակցությամբ բոլոր միջոցառումները։ Փակ են ուսումնական հաստատությունները, մայրաքաղաքում գործող մշակութային օջախները։ Սակայն, օրինակ, մոսկովյան կինոթատրոնները հրաժարվել են փակվել՝ հայտարարելով, որ կինոդահլիճ 50-ից ավել մարդու թույլ չեն տա մուտք գործել։

Չինաստան

Չնայած վիրուսի տարածումը սկսվել է հենց Չինաստանից, այստեղ կարողացել են իրավիճակը կայունացնել և այժմ քայլեր են ձեռնարկում՝ վիրուսի ներթափանցումը երկիր թույլ չտալու համար։ Այդ նպատակով երկիր մուտք գործող բոլոր անձինք պարտավորվում են 14-օրյա կարանտինի մեջ գտնվել, իհարկե, իրենց հաշվին։

ԱՄՆ

ԱՄՆ-ում, չնայած, նախագահը հայտարարել է, որ համազգային կարանտինի կարիք չկա, սակայն խիստ քայլեր են ձեռնարկվում վիրուսի տարածումը կանխելու համար։ Այսպես, արգելված է Չինաստանի, Իրանի, ԵՄ  երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Նաև աշխարհի երկրների մեծ մասում դադարեցված է ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրումը։ Փակ է սահմանը նաև Կանադայի հետ։

Մարտի 13-ից ԱՄՆ-ում  արտակարգ դրություն է հայտարարված, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ 50 մլրդ դոլար ուղղել վիրուսի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին։ 

 

 

գլոբալացում

«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Ավելին
Ավելին