Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 5,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին: Գրում է Gazeta.ru-ն;
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 4.33-ին Տինգրի շրջանի Շիգադզեի քաղաքային օկրուգում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունները բացակայում են: