Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով 2020 թ․ մայիսին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնը չի կայանա: Այդ մասին նշվել է փառատոնի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես հայտնի է, միջոցառումը նախատեսվում էր անցկացնել մայիսի 12-23-ն ընկած ժամանակահատվածում:
«Այժմ դիտարկվում է մի քանի տարբերակ, որոնցից հիմնականը դրա տեղափոխումն է 2020 թ․ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ», - նշված է հայտարարության մեջ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: