f

Անկախ

«Տնից գրադարան և թանգարան» վիրտուալ ծրագիրը՝ արտակարգ դրության պայմաններում


Դեռ մարտի 14-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանյանի հրամանով՝ առնվազն մինչև մարտի 23-ը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով՝ փակվել էին ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։Երբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, պարզ դարձավ, որ մինչև ապրիլի 14-ը, թերևս, փակ կլինեն նաև բոլոր թանգարանները։  

Սա աշխատանքային արտակարգ իրավիճակ էր, որին առնվազն վերջին 10 տարիներին չէին բախվել հայաստանյան մշակութային հաստատությունները։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ օրեցօր զարգանում են տեղեկատվական միջոցները, մշակութային հաստատությունները նույնպես գտնում եմ նորագույն միջոցներ՝ այցելուներին և հասարակությանն առավել հասանելի լինելու և նոր մոտեցումներ առաջարկելու համար։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` մարտի 20-ին տեղի ունեցած ասուլիսում խոսելով հեռավար դասապրոցեսից, նշեց, որ թեև կան տեխնիկական խնդիրներ, որոնք կլուծվեն:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ծնողներին, ուսուցիչներին, աշակերտներին գործընթացին ակտիվ ներգրավվելու համար: Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք փորձելու ենք լուծել: Մենք դրանք գույքագրում ենք, ամփոփումներ կանենք: Թեև հընթացս նաև լուծում ենք դրանք։ Ակնկալվում է , որ լավ արդյունք ենք ունենալու»,- նշեց նախարարը:

Մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ ներկայացնելով առցանց թանգարաններ այցելելու նախագծերն, ընդգծեց, որ թանգարանների և գրադարանների հետ առաջիկայում կիրականացնեն «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը։

«Թանգարանները և գրադարանները ակտիվ միացել են առցանց ծրագրերին: Ծրագրերը թե ֆեյսբուքում են, թե կայքերում: Շատ լավ է, որ ստեղծվել է նաև ընդհանրական հարթակ ՝ «Տնից գրադարան և թանգարան», որի միջոցով բոլորը կարող են ներկայանալ մեկ տեղում։ Կա մի քանի հեշթեգ, որոնցով հնարավոր է գտնել այդ ծրագրերը՝ #տանըմնա, #թանգարանըկգատուն, #տնիցթանգարան, #միջթանգարանայինհամագործակցություն և այլն»,- ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ առցանց թանգարանները և ընթերցանությունը շահառուների առումով բավականին ընդլայնվում են:

«Սփյուռքահայերի համար, որոնք ամբողջ աշխարհում այս օրերին մեկուսացած են, կլինեն արևմտահայերենով վիրտուալ ծրագրեր։ Հատուկ ծրագիր ենք մշակել նաև Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությունում մեկուսացված քաղաքացիների համար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ մասին նորությունների մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն։

Նա նաև կոչ արեց կորոնավիրուսի պատճառով ստեղծած ճգնաժամը հաղթահարել առցանցն թանգարաններ այցելելով։

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն էլ ներկայացրեց մշակութային միջառոցումներն՝ առցացն տիրույթում:«Դասարան+դասական» նախագիծը տեղափոխվում է օնլայն հարթակ, որի շրջանակում կլինեն  զրույցներ անվանի դերասանների հետ, շրջայցեր թատրոններում և այլն:

Բացի այդ, առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս A» նախագիծը, որը հասանելի կլինի նաև բջջային տիրույթում:

Նշվեց նաև, որ լուրջ ծրագրեր են քննարկում նաև Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հայաստանի  թանգարաններ  առաջարկում են վիրտուալ շրջայցեր, ներկայացնում են ցուցանմուշներն ու դրանց առնչվող նյութեր:

 

ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան թանգարաններ արտակարգ դրություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին