f

Անկախ

Այսօր Հովհաննես Թումանյանի մահվան օրն է,հիշողություններ


Թումանյանով` մենք կանք: Առանց Թումանյանի` մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով` և այս աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Հրանտ Մաթևոսյան

 1939 թ. Դսեղում հիմնադրվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը: Այսպիսի երախտագիտություն գրողի մահից 16 տարի անց, այսպիսի նվեր նրա ծննդյան 70-ամյակին ու այդ ամենն այն աղետալի վերաբերմունքից հետո, որ ցուցաբերվել էր նրա երեք որդիների նկատմամբ` ընդամենը մեկ-երկու տարի առաջ: Համլիկը Թումանյանի հինգերորդ զավակն էր` գրականագետ, լրագրող, թարգմանիչ, կուսակցական աշխատող: Ահաբեկչական գործունեություն ծավալելու և խորհրդային կարգերը տապալելու կոչեր անելու կեղծ մեղադրանքով առաջին անգամ բանտարկվել է 1935 թ. նոյեմբերի 4-ին: Մեղադրանքը չի հաստատվել, ազատվել է 1936 թ. հունիսի 10-ին: 1937 թ. հունիսի 11-ին կրկին բանտարկվել է լրտեսության և հանցագործության նախապատրաստման անհեթեթ մեղադրանքով: Գնդակահարվել է նույն տարվա սեպտեմբերի 13-ին:

 Ի դեպ, դեռ այն ժամանակ, ճիշտ գնահատելով Լոռվա ձորի հեռանկարը, Թումանյանը ցանկանում էր, որ իր որդիներից մեկը դառնար երկրաբան, և ավագ որդուն` Մուշեղին, խորհուրդ է տալիս. ՙԼոռին մեծ ապագա ունի, հանքերով հարուստ երկիր է, երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, այ, ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքերի տերն են դարձել…՚: 

Մուշեղ Թումանյանը երկրաբան չդարձավ: Նա կենսաբան էր, մանկավարժ: Ենթադրվում է, որ 1938 թ. Ռուսաստանի արևելասիբիրյան երկրամասի բանտերից մեկում ինքնասպան է եղել, վերջին նամակը եղել է այդ թվականի փետրվարի 18-ի թվագրումով: Մուշեղ Թումանյանը ոչ ավելի, ոչ պակաս աշակերտների և բնակչության շրջանում խորհրդային կարգերը տապալելու փորձ անելու մտացածին մեղադրանքով ձերբակալվել է 1937 թ. նոյեմբերի 5-ից: 

Գրողի ութերորդ զավակը` պետական, կուսակցական գործիչ Արեգ Թումանյանը, 1937 թ. բանտարկվել և 1938 թ. հունիսի 14-ին գնդակահարվել է որպես ժողովրդի թշնամի և արտասահմանյան լրտես: 

Գրողի երեք որդիներն էլ 1955 թ. հետմահու արդարացվել են: Արդարացումը իրականում ոչինչ չտվեց, իսկ թե ինչ կորցրեցին հայ մշակույթը և գրականությունը, մեջբերում եմ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի այն տարիների նախագահ Մկրտիչ Ասլանյանի խոսքերը. ՙԵթե 1937 թ. մոլի ստալինականները և բերիականները չգնդակահարեին Համլիկ Թումանյանին, մենք Թիֆլիսում կունենայինք մեր նորօրյա վերնատունը` Համլիկ Թումանյանի նախագահությամբ՚: Իհարկե, պատմությունը և ժամանակը հետընթաց չունեն: Մեզ մնում է դասեր առնել պատմությունից և արժևորել այդ պատմությունը կերտողների վաստակը: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի, այլև նրա հոր` Տեր-Թադևոսի (1839 -1898 թթ., ծննդյան 175-ամյակը) և գրողի երեք զավակների համար: Տարվա ընթացքում լրանում է Մուշեղ Թումանյանի (1889-1938 թթ.) ծննդյան 125-ամյակը, արվեստաբան, դրամատուրգ, կովկասյան ճակատում զոհված Արտավազդ (Արտիկ) Թումանյանի (1894-1918 թթ.) ծննդյան 120-ամյակը և դուստրերից գրականագետ, մատենագետ Արփիկ Թումանյանի (1899-1981թթ.) ծննդյան 125-ամյակը:

 ՙՄեծ մարդ էր, զարմանալի մեծ մարդ, անդունդի խորություն ուներ, լայն հոգի, մեծ սիրտ, մեղմ բնավորություն, ժպիտը միշտ դեմքին՚,- Հովհ. Թումանյանի այս գնահատականը հոր մասին գալիս էր համոզելու, որ ուշադրության արժանի են նաև այս հոբելյանները: Կարծում եմ` գրողի տուն-թանգարանի 75-ամյակի տարին սովորական չի լինի ոչ միայն Դսեղում: 

Արդեն տասնամյակներ են անցել այն օրից, երբ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի պատին կարդացել եմ ամենայն հայոց բանաստեղծի` 1921 թ. այստեղ իջևանելու մասին հուշատախտակը: Այժմ, երբ այն կրկին աչքովս է ընկնում, թվում է, թե կարդում եմ առաջին անգամ: Վերջերս էլ մամուլից տեղեկացա, որ Հովհաննես Թումանյանը Երևանում եղել է ընդամենը հինգ անգամ, այն էլ` կարճատև այցերով: Ու ամենևին պատահական չէ, որ 1953 թ. Երևանում բացված Թումանյանի թանգարանի (մինչև 1979 թ. կոչվում էր տուն-թանգարան) ուղիղ 45 տարի առաջ կառուցված ներկայիս շենքի երկրորդ հարկում ընդօրինակվել է Թումանյանի Թիֆլիսի բնակարանը, որտեղ գրողը ապրել է կյանքի վերջին 14 տարիներին: Ես` որպես լրագրող, ընթերցող և լոռեցի, մտահոգվելով վերջերս հայկական կողմից գնված Թբիլիսիի տան ճակատագրով, կարծում եմ, որ ուշադրության արժանի է թումանյանագիտությանը վերաբերող երկու հիմնարար աշխատությունների (ՙՀովհաննես Թումանյան.հայրենագիտական համանվագներ՚, 2005. և ՙԹումանյանի ընտանեկան աշխարհը՚, 2011) հեղինակ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի առաջարկությունը թանգարանը դարձնելու թանգարան-ինստիտուտ` թումանյանական արժեքների պահպանման, հետազոտման, հայտնաբերման և արժևորման կենտրոն: 

Նպատակահարմար ենք գտնում նաև 1980 թ. սահմանված Հայաստանի գրողների միության ՙԹումանյան՚ մրցանակի վերականգնումը` այն դարձնելով միջազգային գրական մրցանակ:

Հովհաննես Թումանյանի 150-ամյակը սարերի ետևում չէ: Հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ: Մեծ ու փոքր միջոցառումներ նվիրենք 2014 թ. Թումանյանների հոբելյաններին և այդ ջերմությունը պահենք մինչև 2019 թ., փորձենք ունենալ ու գերազանցել այն ոգևորությունը, որ ապրեց Լոռին և ողջ ազգը գրողի 100-ամյակի օրերին: Չմոռանանք նաև տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրվա առիթով ծնված միմյանց գիրք նվիրելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ` գրքի նկատմամբ սերը կաճի, եթե կատարենք գրքի նվիրատվություններ, նաև գրքափոխանակություն:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

19 Փետրվարի,2014թ․Ալավերդի

Անկախ

Հովհաննես Թումանյան Խմբագրի ընտրանի Մուշեղ Թումանյան Համլիկ Թումանյան Արեգ Թումանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին