f

Անկախ

ՊԵԿ աշխատակիցները խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել են 30 հազար դոլար. ստանալու պահին էլ բռնվել են. ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ տալու հերթական դեպքը։

ԱԱԾ-ից Անկախին հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ՀՀ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա տնտեսվարող սուբյեկտներից մեկում իրականացնելով համալիր հարկային ստուգում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են ծառայողական լիազորություննները եւ ծառայության շահերին հակառակ չեն կատարել ծառայողական պարտականությունները:

Նշված անձինք, մասնավորապես, միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ, իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հեղինակազրկելով պետական մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ խաթարելով դրա բնականոն գործունեությունը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել իրավախախտումը  կոծկելու եւ նոր իրավախախտում կատարելու համար ու առաջացրել ծանր հետեւանքներ:

Պաշտոնեական լիազորությունները կատարելու փոխարեն հիշյալ պաշտոնյաները նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու եւ լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել։

Առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են:

Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

կաշառք ՀՀ ԱԱԾ ՊԵԿ Հայաստան Տեսանյութ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար,ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը
Ավելին
Ավելին