Metro ամսագրի փոխանցմամբ՝ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարում մարմնավորել է հենց գլխավոր հերոսին, հայտարարել է, որ երբեք չի երազել այդ դերի մասին։ Գրում է Gazeta.ru-ն:
Դերասանը խոստովանել է, որ մանկության տարիներին երազել է սուպերհերոսի՝ Սուպերմենին կամ Սարդ մարդուն մարմնավորել:
«Մարդիկ անընդհատ հարցնում են ինձ, արդյոք ես երազել եմ այդ դերի մասին: Սակայն իմ պատասխանը ոչ է», - հավելել է Քրեյգը:
Չնայած դրան, դերասանը խոստովանում է, որ բախտ է ունեցել ամենահայտնի ֆիլմերից մեկում լավագույն դերերից մեկին արժանանալ: Նա նաև վստահ է, որ Բոնդից հետո կարող է ցանկացած կերպար մարմնավորել։