Վերջերս ֆեյսբուքը մի հիշողություն բերեց այն մասին, որ մի քանի տարի առաջ կրթության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆբ-ի էջում գրել էր դասեր լինել-չլինելու մասին։ Ես անդրադարձել էի, որ այդ պաշտոնը Աշոտյանինը չի ու նման հայտարարություն պետք ա լինի նախարարության անունից։ Իսկ հայկական ինտերնետի համայնքապետ Samvel Martirosyan ն էլ հարցրել էր կարո՞ղ ա օգտագործի այդ նույն խնդրի վերաբերյալ լրիվ տարբեր մոտեցումները ներկայացնելու համար։
Իմ տրամաբանությունը շատ պարզ ա, եթե դու պաշտոնյա ես (և ոչ տարիներով ակտիվ քաղաքական գործիչ կամ պատգամավոր), ապա դու քո պաշտոնի շնորհիվ չես կարող ձևավորել լսարան, որն էլ հետո դառնալու ա լուրջ քաղաքական ու տնտեսական կապիտալ։ Հատկապես սա խնդրահարույց եմ համարում, երբ քեզ ոչ միայն հասարակության լայն շերտերը, այլև ակտիվ շերտերն անգամ չէին ճանաչում մինչ պաշտոնավարումը։
Ճիշտ դրա համար կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվելով ես ոչ էջ եմ բացել, ոչ էլ կադաստրի նորությունները տարածել իմ էջով առաջինը։ Միշտ եղել ա վերահրապարակում իմ կողմից մեկ կամ երկու տող ավելացնելով։
Հասկանում եմ սա առաջին հայացքից փոքր, բայց նուրբ էթիկական հարց ա։ Ինչո՞ւ հիշեցի սա։
Էս պարետատան ու պարետի աղմուկի մեջ անընդհատ ականջս սղոցում էին պարետի գրառումներն առաջին դեմքով։ Օրինակ որոշել եմ արգելել, ցուցում եմ տվել և այլն։
Իսկ քիչ առաջ ստացած այս հաղորդագրությունը նույն տրամաբանության մեջ ա։ Չկա ՀՀ պարետ հասկացություն, կա փոխվարչապետ, ու քվեն ստացած իշխանությունը կամ երկրի ղեկավարը հանձնարարել է իր տեղակալին զբաղվել կոնկրետ հարցով ու համակարգել միջոլորտային պրոցեսը։ Լավ է կատարում հանձանարարականը թե՞ վատ, դրա մասին ես չեմ խոսում՝ ժամանակը կտա դրա գնահատականը։
Սակայն մի բան հստակ է ինձ հնամար, խիստ երիտասարդ տարիքում պատասխանատու դերում հայտնվելն էլ ավելի նրբանկատ պահվածք պիտի ենթադրի։ Այնպես որ թե՛ Ավինյանին, թե՛ մյուս նախկին ու ապագա գործընկերներին կոչ եմ անում լինել մի քիչ զուսպ։