f

Անկախ

Քարոզարշավն Արցախում «Ականատես» դիտորդների աչքերով


«Ականատես» դիտորդական առաքելությունն Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն և երեկ հրապարակել է իր միջանկյալ տեղեկանքը (դիտարկման ժամանակահատվածը՝ փետրվարի 4 – մարտի 22, 2020 թ.):  

Նախ նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն  կենտրոն» (ԹԻՀԿ)        հասարակական       կազմակերպության, «Ժուռնալիստների   «Ասպարեզ»   ակումբ»   (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։ Ընդ որում, այս դիտորդական առաքելությունն Արցախի ընտրությունների ընթացքում հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թուֆենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Դիտորդական առաքելություն է իրականացվել նաև անցած տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում:

ՀՀ կառավարության կողմից Արցախի ընտրություններ այսպիսի երկարաժամկետ առաքելություն գործուղելու աննախադեպ նախաձեռնության և երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրա կազմակերպությունների ֆինանսավորմամբ գործունեություն ծավալած և ներկայիս իշխանությունների հետ սերտաճած կազմակերպությունների ընտրության մասին շատ է գրվել: Այդուհանդերձ տեղեկանքում նշվում է. «Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ»:  

Տեսնենք, ի թիվս այլոց, ինչ է դիտարկվել և բացահայտվել:

Տեղեկանքում նշվում է, որ ընտրարշավն ընդհանուր առմամբ անցնում է մրցակցային մթնոլորտում, որը քվեարկության օրվան մոտենալով՝ ավելի է թեժանում: Որոշ թեկնածուներ միմյանց հասցեին հնչեցնում են սուր քննադատություն,  որոշ թեկնածուներ էլ հանդես են գալիս խիստ ընդդիմադիր դիրքերից, իսկ «շատերը հայտարարում են, որ պայքարում են Արցախում համակարգային փոփոխությունների հասնելու համար և գտնում են, որ հայաստանյան թավշյա հեղափոխությունը պետք է հասցնել Արցախ»: Բացի այդ. «Ընդդիմադիր թեկնածուները նաև խոսում են համակարգային կոռուպցիայի վերացման անհրաժեշտության, իրական ժողովրդավարության հաստատման, «թալանվածը» ժողովրդին վերադարձնելու անհրաժեշտության մասին»: Մի այլ դիտարկում. «Շատերը նշում էին, որ «ձայների գնման» ու ընտրողների վրա ճնշման մեխանիզմները կատարելագործվել են՝ դառնալով նվազ ակնհայտ»:

Սրանք փաստե՞ր են, թե՞ սուբյեկտիվ տպավորություն: Համենայն դեպս  այս արձանագրումները որևէ հղումով չեն հիմնավորվում:  

Առաքելության դիտորդները դրական են գնահատում ԿԸՀ կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված 14 դասընթացների կազմակերպվածությունն ու որակը, սակայն խնդրահարույց են համարում դասընթացի ավարտին կազմակերպված ստուգարքները, որոնք անցկացվել են բանավոր կարգով՝ նախօրոք պատրաստված քննական տոմսերի հարցերին պատասխանելու միջոցով, իսկ որոշ դեպքերում դրանք կրել են զրույցների բնույթ։ Նրանց կարծիքով՝ նման ձևաչափով հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել տեղամասային հանձնաժողովի անդամների գիտելիքների վերաբերյալ կամ ապահովել օբյեկտիվ գնահատական, պետք էր գրավոր թեստավորման մեխանիզմներ կիրառել: Մի՞թե, ե՞րբ և որտե՞ղ է անվերապահորեն ամրագրվել, որ բանավոր ստուգարքը գիտելիքի ստուգման վստահելի ձև չէ:

Դիտորդական առաքելությունը բազմաթիվ թերություններ ու խախտումներ է հայտնաբերել ԿԸՀ կայքում անբավարար տեղեկատվության, քարոզչական նյութերի տարածման, գովազդային վահանակների տեղադրման, քարոզչություն իրականացնելու իրավունքի սահմանափակման, քարոզչություն իրականացնելու կարգի, վարչական ռեսուրսի չարաշահման և այլ տեսանկյուններից, բայց քանի որ դրանց մեծ մասը հիմնավորվում է փաստերով, չենք անդրադառնում: Ընդ որում, արձանագրված խախտումների մեծ մասն առնչվում է նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին և նրա «Ազատ հայրենիք» կուսակցությանը:

Սակայն մի մտահոգիչ արձանագրման չենք կարող չանդրադառնալ, որը վերաբերում է բարեգործությանը:  

«Ականատեսի» դիտորդներին իրավացիորեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ երրորդ անձի կողմից բարեգործության խոստումները կարող են ակնհայտ մրցակցային առավելություն տալ ընտրություններին մասնակցող որոշակի թեկնածուի: Սակայն նրանց բերած օրինակն է բավական կասկածելի: Նրանք նշում են, որ մեծահարուստ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է արել այն մասին, որ «եթե Արայիկ Հարությունյանն ընտրվի ԱՀ նախագահ», ինքը կաջակցի նրա ծրագրերի իրականացմանը:  

Սա, ուղիղ ասենք, ականատեսին վայել տեղեկություն չէ, քանի որ քաղված է ոչ թե աչքի տեսածից, այլ միջնորդավորված, հայաստանյան news.am կայքի մի հրապարակումից: Էլ ո՞ւր մնաց դիտորդական առաքելությունը՝ այն էլ «Ականատես» անվանումով: Այդպիսի անփութություն կարող էինք թույլ տալ մենք՝ հայաստանյան լրագրողներս՝ նստած Հայաստանում: Բայց  մեզ համար էլ տեղադրված տեսագրությունը դիտելիս ակնհայտ է դառնում, որ զետեղված է Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ մոնտաժված և վերածած Արայիկ Հարությունյանի քարոզչական հոլովակի: Ակնհայտ երևում է, որ Ռուբեն Վարդանյանին հարց են տվել, թե ինչ է մտածում Արայիկ Հարությունյանի մասին, նա էլ պատմում է, որ վաղուց է ճանաչում նրան, իր ծրագրերն իրականացնելիս համագործակցել է նրա հետ, երբ նա կառավարության ղեկավարն է եղել, և եթե նա ընտրվի, ապա կշարունակի նույն հաջողությամբ համագործակցել նրա հետ:  

Այն, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի ծրագրերը պայմանավորված չեն այս կամ այն իշխանության առկայությամբ, հստակ երևում են հիմնադրամի կայքում զետեղված տեղեկություններից, այդ ծրագրերը երկարաժամկետ են, սկսվել են վաղուց և դեռ երկար են շարունակվելու: Եվ մի անգամ էլ կարծեմ նա հատուկ շեշտել է, որ այն ինչ անում է, անում է հասարակության համար, ոչ թե իշխանությունների: Այնինչ փոխանակ սույն տեղեկանքի հեղինակները փորձեին ճշտել  տեղեկությունները սկզբնաղբյուրից, միանգամայն սուբյեկտիվ եզրակացություն են անում. «Այսինքն՝ գործարարի տվյալ խոսքից բխում է, որ Արայիկ Հարությունյանի նախագահ չդառնալու  պարագայում նա ձեռնպահ կմնա Արցախի զարգացման ծրագրերին օժանդակելուց»:  

Չի կարելի սեփական տպավորությունը մատուցել որպես դիտոդական առաքելության արդյունք, այսպիսի գործելոճը, ինչպես ասում են, հոնքը սարքելու տեղը աչքն է հանում և կասկածի տակ է դնում տվյալ առաքելության թե՛ նպատակը, թե՛ արդյունքը:

Անահիտ Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հասարակություն Արցախի ընտրություններ դիտորդական առաքելություն «Ականատես»

Այլ հոդվածներ հեղինակից

Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։
Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Ավելին
Ավելին