Մարտի 26-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:21-ին, մարվել՝ 00:39-ին: Ավտոտնակում այրվել են կայանված Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջոթյամբ և կուտակված կենցաղային իրեր՝ մասմաբ: