Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել է:
ՖԻԴԵ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցաշարը դադարեցվել է անորոշ ժամանակով:
Մրցաշարի 7-րդ տուրից հետո 4.5-ական միավորով առաջատար են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում նախատեսված էր անցկացնել 14 տուր: Հաղթողը համաշխարհային թագի համար պետք է մրցեր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։