Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Գրիզմանի տեղափոխությամբ հետաքրքրված է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանին ձեռք բերելու փորձ կատարել է նաև 2017 թվականին, երբ 29-ամյա հարձակվողը հանդես էր գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց ստանալ 100 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: