Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը երեք սեթից հետո 6:3, 6:2, 6:2 հաշվով հաղթեց Ճապոնիան ներկայացնող Յոսիհիտո Նիսիոկային:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: