Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։
Հիվանդանոցից խորհուրդ են տվել տղամարդուն թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու աջ թոքում հեղուկ կա։ Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։ Տղամարդը մի քանի անգամ սրտի կաթված է տարել նախկինում։
Մահվան հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, պարզ կդառնա դիահերձումից հետո։
Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում մինչեւ օրս կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։