Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ է միջազգային դրամահավաք կազմակերպել նոր տիպի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակումը ֆինանսավորելու համար։ G20- ի գագաթնաժողովից հետո համապատասխան համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Չարլզ Միշելը։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարները կարևորել են համաճարակի դեմ պայքարի «արագ, լայնածավալ և համակարգված գործողությունները»:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: