ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը։
«Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպետ որպես այդպիսին, վերականգելու կարիք չկա։ Հուսով եմ՝ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,– ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ այսօր 40 քաղաքացի դուրս կգան մեկասուցումից ու կվերադառնան տուն։