Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթյու Հենկոկը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ կորոնավիրուսով է վարակվել: Գրում է Gazeta.ru-ն։
Հենհոկի խոսքերով՝ թեստն արվել է բժիշկների առաջարկությամբ: Քաղաքական գործիչը հավելել է, որ ախտանշանները զգալի չեն, ուստի նա տնից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Մեծ Բրիտանիայում գրեթե 12 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով, մահացածների թիվը 578 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: