«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով առնվազն 45 բժիշկ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն:
Իտալիայի բժիշկների ասոցիացիայի տվյալներով՝ ներկայումս վիրուսը հայտնաբերվել է երկրի մոտ 6 հազար բուժաշխատողների մոտ: Ընդ որում՝ պաշտոնապես հաստատվել է 45 բժիշկների մահը:
Բացի այդ մարտի 27-ին Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերոն հայտարարել է, որ COVID-19 հիվանդությունը գագաթնակետին կհասնի առաջիկա օրերին:
Վերջին տեղեկությունների համաձայն, Իտալիայում ավելի քան 80 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 8 հազարը: