Մեծ Բրիտանիայի բնակիչները երախտագիտություն են հայտնել պանդեմիայի պայմաններում աշխատող բուժաշխատողներին, որոնք սկսել են երախտագիտության և առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին աջակցության ակցիա: Հազարավոր մարդիկ տեսագրել են իրենց ծափահարությունները բժիշկներին, որոնք աշխատում են ծանր պայմաններում և վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը: Ակցիային միացել են նաեւ 38-ամյա Քեյթ Միդլթոնի և 37-ամյա արքայազն Ուիլյամի ժառանգները՝ վեցամյա արքայազն Ջորջը, 4-ամյա արքայադուստր Շառլոտան և մեկամյա արքայազն Լուին:
Ավագ երեխաները ժպիտով ոգևորված ծափահարում են։ Լուին ավելի կենտրոնացած էր։ Լուրջ դեմքով փոքրիկը Շառլոտայի ու Ջորջի հետևից կրկնում էր շարժումները։