ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում այսօր՝ մարտի 28-ին շարունակել է զանգել պատահական հեռախոսահամարների և զրուցել քաղաքացիների հետ:
Առաջին զանգին երիտասարդ կին պատասխանեց, ով նշեց, որ տանը միայն ամուսինն է աշխատում, որը սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված հիմա տանն է. «Հավաքած գումար ունենք, հիմա դա ենք ծախսում: Լրիվ ուրիշ նպատակով էինք հավաքել, բայց դե հիմա ծախսում ենք: Դեռ երկու շաբաթ կդիմանանք: Գնունի առեւտրի շուկայում է աշխատում: Միայն ամուսինս է դուրս գալիս գնումն անելու եւ վերջ»,-ասաց կինը:
Նա տեղեկացրեց, որ ամուսնուս ընկերների ծնողներն են վարակվել կորոնավիրուսով, աղբյուրը եղել է Նորագավիթի կարի արտադրամասը: