Թուրինի «Յուվենթուսի» ղեկավարությունն առաջիկայում որոշում կընդունի կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը:
TuttoSport-ի հաղորդմամբ՝ «Յուվենթուսի» ղեկավարությունն աշխատավարձերի իջեցման հնարավորությունը քննարկել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ, որը տվել է իր համաձայնությունը:
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, տարբերակներ է առաջարկել ակումբի ղեկավարությանը իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնան» կրճատել է թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը 70 տոկոսով: