f

Անկախ

Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org


Covid-19-ի համավարակը  լուրջ սպառնալիք է հանրային առողապահության համար, սակայն վտանգների դեմ պայքարելու նպատակով որդեգրված արտակարգ միջոցները կարող են նաև ունենալ խտրական և վնասակար ազդեցություն, իսկ ճգնաժամի ավարտից հետո կարող են շարունակվել օգտագործվել այլ նպատակներով։ 

Freedom House-ը կոչ է անում կառավարություններին՝ համավարակի ընթացքում և դրանից հետո պաշտպանել քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ հետևելով մի քանի սկզբունքների․

1․ Ցանկացած արտակարգ սահմանափակում պետք է պարզ կոմունիկացվի, գործի դրվի թափանցիկ ձևով, լինի հիմնված օրենքի վրա, անհրաժեշտ՝ ծառայելու իրավաչափ նպատակի և համաչափ վտանգին։
 

2․ Այն արտակարգ սահմանափակումները, որոնք ազդում են հիմնարար իրավունքների վրա, այդ թվում՝ հավաքների և միավորումների կամ տեղաշարժման ազատությունների վրա, պետք է ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և կիրառվեն ու երկարաձգվեն միայն թափանցիկ չափանիշների հիմքով։ Անհատները պետք է հնարավորություն ունենան պահանջել իրավունքի պաշտպանության միջոց և փոխհատուցում՝ ճգնաժամի ընթացքում կատարված իրավունքի ցանկացած անհարկի կամ անհամաչափ խախտման համար։
 

3․ Նոր կամ ընդլայնված հսկողության ծրագրերը, որոնք օգտագործում են զարգացող տեխնոլոգիաներ կամ հավաքագրում են անհատների անձնական տվյալները, այդ թվում նաև մասնավոր ընկերություններից ձեռք բերված ծրագրերը, պետք է կառավարվեն բաց և թափանցիկ ձևով, լինեն գիտականորեն անհրաժեշտ՝ սահմանափակելու հիվանդության տարածումը, ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և պաշտպանված այլ կոմերցիոն և կառավարական օգտագործումից, ինչպիսին է՝ իրավապահ և  ներգաղթի քաղաքականության կիրարկման նպատակներով կիրառումը։
 

4․ Արտակարգ դրության ժամանակ հատկապես կարևոր է ազատ մամուլը։ Տեղեկատվության ազատ հոսքը չպետք է ենթարկվի պետական գրաքննության կամ այլ անհարկի սահմանափակումների։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու  և պահելու համացանցի և հաղորդակցման այլ հարթակների հասանելիությունը։ Կեղծ տեղեկություն տարածելու համար քրեական պատիժները անհամաչափ են և հակված են կամայական կիրառման և չարաշահման։ Դրա փոխարեն՝ կառավարությունները պետք է դիմակայեն սխալ տեղեկատվությանը՝ տրամադրելով պարզ, ճշգրիտ և արդի տեղեկություններ։
 

5․ Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ պաշտպանելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը, այդ թվում՝ համապատասխանաբար փոխելով ընտրողների գրանցման կանոնները և ընտրատեղամասերի ընթացակարգերը, խրախուսելով վաղ քվեարկությունը և թույլ տալով  էլեկտրոնային փոստով կամ այլ հեռավար քվեարկության ընթացակարգերի կիրառումը, եթե դրանց ամբողջականությունը կարող է ապահովվել։ Ընտրությունների հետաձգումը պետք է լինի վերջին միջոցը, լինի հիմնավորված օրենքով և համաձայնեցված քաղաքական ուժերի և անկախ փորձագետների կոնսենսուսով։

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

freedomhouse.org

Մարդու իրավունքներ Freedom House իրավապաշտպան կազմակերպություն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին