Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանն իր էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, այստեղ դնում եմ ԱՄՆ Ջոնս Հոպկինս համալսարանի ուղարկած գրությունը այս վիրուսից պաշտպանվելու մասին՝ Anahid Aramouni Keshishian-ի տեղադրած նյութից և թարգմանելու նրա կոչով։
Այն գուցեև շատ մեծ նորություններ չի պարունակում, բայց հակիրճ ու հասկանալի բացատրում է, թե ինչն ինչու է արդյունավետ և հակառակը։ Թարգմանել եմ շատ արագ ու անփույթ՝ միայն հայերենով արագ հասանելի դարձնելու համար։ Ահավասիկ.
• Վիրուսը կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային մոլեկուլ (ԴՆԹ)՝ պատված լիպիդային (ճարպի) շերտով, որը, աչքի, քթի, բերանի լորձաթաղանթի կողմից ներծծվելով, փոխում է իր գենետիկ կոդը (մուտացիա) և դրանց վերածում ագրեսորի ու բազմապատկվող բջիջների։
• Քանի որ վիրուսը կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային մոլեկուլ, այն չի մեռնում, այլ ինքն իրեն քայքայվում է։ Քայքայման տևողությունը կախված է ջերմաստիճանից, խոնավությունից և այն նյութի տեսակից, որի վրա ընկած է վիրուսը։
• Վիրուսը շատ փխրուն է. միակ բանը, որով այն պաշտպանված է, ճարպի բարակ արտաքին շերտն է։ Այդ է պատճառը, որ օճառն ու լվացող նյութերը լավագույն միջոցն են. որովհետև փրփուրը ԿՏՐՈՒՄ է ՃԱՐՊԸ (այդ պատճառով է, որ հարկավոր է 20 վայրկյանից ավելի տրորել, որպեսզի շատ փրփուր գոյանա)։ Ճարպային շերտը տարրալուծելուց հետո սպիտակուցային մոլեկուլը ցրվում և ինքն իրեն ոչնչանում է։
• Ջերմությունը հալեցնում է ճարպը, ուստի ցանկալի է 25 աստիճանից ավելի տաք ջուր գործածել ձեռքերը, հագուստները և որևէ բան լվալու համար։ Բացի այդ, տաք ջուրը ավելի շատ փրփուր է գոյացնում և ավելի օգտակար դառնում։
• Սպիրտը կամ սպիրտային որևէ 65%-ից թանձր լուծույթ լուծում է բոլոր ճարպերը, հատկապես վիրուսի արտաքին լիպիդային շերտը։
• 1 մաս ժավելից ու 5 մաս ջրից բաղկացած որևէ լուծույթ հալեցնում է սպիտակուցը, այն քայքայում ներսից։
• Թթվածնացրած ջուրն օգնում է օճառից, սպիրտից ու քլորից ավելի տևականորեն, քանի որ պերօքսիդը հալեցնում է վիրուսի սպիտակուցը, սակայն այն հարկավոր է գործածել անխառն, իսկ դա վնասում է մաշկը։
• ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ։ Վիրուսը բակտերիայի նման կենդանի օրգանիզմ չէ. այդ նյութերը չեն կարող սպանել այն, ինչը կենդանի չէ։
• ԵՐԲԵՔ մի թափահարեք օգտագործած կամ չօգտագործած հագուստը, սավանները, շորերը։ Թեև վիրուսը սոսնձված է ծակոտկեն մակերեսներին, այն շատ իներտ է և քայքայվում է միայն 3 ժամում կտորների ու ծակոտիների դեպքում, 4 ժամում պղնձի վրա, քանի որ այն բնականից հականեխիչ է, և փայտի վրա, քանի որ այն հեռացնում է ամբողջ խոնավությունը և թույլ չի տալիս, որ այն կեղևազրկվի ու քայքայվի, 24 ժամում ստվարաթղթի վրա, 42 ժամում մետաղների վրա և 72 ժամում պլաստիկի վրա։ Սակայն եթե այն թափահարեք կամ փետրե փոշեմաքրիչով մաքրեք, վիրուսի մոլեկուլները մինչև 3 ժամ կլողան օդում և կարող են վայրէջք կատարել ձեր քթին։
• Վիրուսի մոլեկուլները շատ կայուն են պահպանվում արտաքին ցրտի կամ տան, մեքենայի մեջ արհեստական օդորակիչների պայմաններում։ Կայուն մնալու համար նրանց հարկավոր է նաև խոնավություն և հատկապես մթություն։ Հետևաբար, խոնավազուրկ, չոր, տաք ու լուսավոր միջավայրն ավելի արագ է քայքայում դրանց։
• Ուլտրամանուշակագույն լույսը որևէ առարկայի վրա քայքայում է վիրուսի սպիտակուցը։ Ուստի դիմակի ախտազերծումն ու վերագործածումը արդյունավետ են։ Բայց զգույշ եղեք, որովհետև այդ լույսը քայքայում է նաև մաշկի կոլագենը (որը նույնպես սպիտակուց է)՝ հետագայում կնճիռներ ու մաշկի քաղցկեղ առաջացնելով։
• Վիրուսը չի կարող անցնել առողջ մաշկի միջով։
• Քացախը անօգուտ է, քանի որ չի քայքայում ճարպի պահպանիչ շերտը։
• Ալկոհոլային խմիքները, օղին օգուտ չունեն։ Ամենաթունդ օղին 40 աստիճան է, իսկ ձեզ հարկավոր է 65 աստիճան։
• Լիստերինը օգնում է, քանի որ 65 աստիճան սպիրտ է պարունակում։
• Որքան տարածությունն ավելի սահմանափակ է, այնքան վիրուսի խտությունը կարող է մեծ լինել, որքան ավելի բաց է ու օդափոխված՝ այնքան ավելի նոսր։
• Բազմիցս ասվել է, բայց, [այնումանեյնիվ, ասենք, որ] հարկավոր է ձեռքերը լվանալ լորձաթաղանթին, կերակրին, փականներին, դռների բռնակներին, անջատիչներին, հեռակառավարման վահանակներին, բջջային հեռախոսներին, ժամացույցներին, համակարգիչներին, նստարաններին, հեռուստացույցներին և այլ առարկաների դիպչելուց և զուգարանից օգտվելուց հետո։
• Շատ լվալու պատճառով չորացած ձեռքերը հարկավոր է խոնավացնել, քանի որ մոլեկուլները կարող են թաքնվել չորացած մաշկի պստիկ ճաքերի մեջ, և որքան ավելի հաստ շերտով քսեք կրեմը, այնքան լավ։
• Եվ կարճ կտրեք եղունգները, որպեսզի վիրուսը դրանց տակ չթաքնվի։