f

Անկախ

COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 28,653 է: Ապաքինվածների թիվը կազմում է 137,363: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: 

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով մարտի 28-ի դրությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 105,019-ի, մահացածներինը՝ 1,717: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան՝ 86 հազար 498 դեպքով: Մահացածների ցուցանիշը 9 հազար 134 է: Վարակվածության թվով աշխարհում երրորդը Չինաստանն է, որտեղից սկսվել էր բռնկումը: Այստեղ վերջին 24 ժամվա ընթաքում գրանցվել է վարակվածության ընդամենը 54 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 81 394 է, վիրուսից ապաքինվել է 74 971, մահացել՝ 3295 մարդ: Վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 72 հազար 248 է: Այստեղ անհանգստացնող է թե նոր դեպքերի, թե մահվան ցուցանիշի աճի տեմպը: Մասնավորապես, մեկ օրում գրանցվել է մահացության 552 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 5 հազար 690 մարդ: Երկրում վարակվածության նոր դեպքերի թիվը 6 հազար 529 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 340 է: Այստեղ գրանցվել է նոր հաստատված 2 հազար 469 դեպք:
Կորոնավիրուսի նոր հաստատված 3 հազար 76 դեպք գրանցվել է Իրանում: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 35 հազար 408 է, մահացածներինը՝ 2 հազար 517: Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 32 հազար 964 է, Մեծ Բրիտանիայում՝ 14 543, Շվեյցարիայում՝ 13 հազար 377, Նիդերլանդներում՝ 9 հազար 762:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 85 դեպք կա, Ռուսաստանում` 1264,  Թուրքիայում՝ 5 հազար 698:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

 

ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է

Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: The Guardian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պատմության ընթաքում տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթի վերաբերյալ օրենքը՝ 2,2 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը, որը նախատեսված է աշխատողներին և ձեռնարկություններին տրվող դաշնային օգնությունն արագացնելու համար:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 27-ին աճել է +18,691-ով: Նյու Յորքում հոսպիտալացված է կորոնավիրուսով վարակված 6000 մարդ, որոնցից մոտ 1600-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Դեթրոյթի և վիրուսի տարածման այլ թեժ կետերի հիվանդանոցները ահազանգել են դեղերի, դեղորայքի և վերապատրաստված անձնակազմի պակասի մասին:

 

Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով

Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ 30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից:

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի քաղաքացիներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մոտ բարեկամներին:

Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել են  արտասահմանցիներին  երկրի նավահանգիստներում իջնել։

Ներկա պահին Բրազիլիայում վարակվածների թիվը հասնում է 3 477-ի, մահացել է 93 մարդ։

 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ:

«Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:

Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4 ռուսաստանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:

 

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո

Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 832 մարդ, ինչի արդյունքում մահերի թիվը հասել է 5690-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մեկ օրում հաստատվել է վարակման 8189 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 72 248։ Ծանր վիճակում գտնվում է 4 հազար 500 պացիենտ։ 12 հազար 300 քաղաքացի արդեն ապաքինվել է։ Փաստացի բուժվողների թիվը Իսպանիայում կազմում է ավելի քան 54 հազար։

Մադրիդում հայտնաբերվել է 21 հազար 500 COVID-19-ի դեպք, մահացել է 2 հազար 800 անձ, իսկ Կատալոնիայում՝ 14 հազար 3 հարյուր դեպք, մահացել է ավելի քան հազար պացիենտ։

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո։ Իսպանիայի կառավարությունը մարտի 14-ից երկրում սահմանել է 15-օրյա բարձր պատասխանատվության ռեժիմ՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը։ Մարտի 26-ին Իսպանիայի խորհրդարանը երկարաձգել է այդ ժամկետը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։

 

Վրաստանում կարանտինի մեջ գտնվում է 4641 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում հիվանդության վերահսկողության և մոնիտորինգի կայքը։

Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։

«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։

նոր կորոնավիրուս Աշխարհում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին