ՄԱԿ-ը COVID-19 կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Գրում է Russian.rt.com-ը։
«Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի՝ Քելլի Քրաֆթի հետ միասին ուրախ ենք տեղեկացնել Միացյալ Նահանգներին 250 հազար պաշտպանական դիմակների փոխանցման մասին», - նշված է ՄԱԿ-ի կայքում:
Նշվում է, որ դիմակները կհանձնվեն Նյու Յորքի բժիշկներին, ովքեր «անձնուրաց պայքարում են» կորոնավիրուսային վարակի տարածման դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը։