El Pais պարբերականի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամը կարող է որոշ երկրներում հակաեվրոպական տրամադրությունների աճի հանգեցնել: Գրում է Gazeta.ru-ն:
«Ազգայնական բնազդները Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում և այլ երկրներում շատ ավելի ուժեղ կլինեն, եթե Եվրոպան բարձունքի վրա չլինի», - հայտարարել է Կոնտեն:
Նա նշել է, որ այժմ պատմական մարտահրավեր է նետված ամբողջ Եվրոպային: Եվրոպական երկրների իշխանությունները սահմանափակում են իրենց քաղաքացիների սահմանադրական իրավունքները, բայց այդ երկրները պետք է արձագանքեն՝ խուսափելով ողբերգական սխալներից, ընդգծել է Կոնտեն:
Բացի այդ, ըստ Իտալիայի վարչապետի, որոշ երկրներ դեռևս լիովին չեն գիտակցում այն սահմանափակումների դաժանությունը, որոնք այս արտակարգ իրավիճակը ստեղծելու է տնտեսական ոլորտում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: