Չինաստանում յուրաքանչյուր օր կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը նվազում է: Ներկայումս երկրում վարակվածների 93% -ը բուժվել է: Գրում է Gazeta.ru-ն;
Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահական հիմնահարցերի պետական կոմիտեի տվյալները:
Վերջին տեղեկությունների համաձայն, երկրի մայրցամաքային հատվածում հաստատված վարակվածների թիվը հասել է 81470-ի, ընդ որում՝ 75770 հիվանդ հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցներից:
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թվի 93% -ը բուժվել է:
Կոմիտեի տվյալներով՝ Չինաստանի հիվանդանոցներում դեռևս կորոնավիրուսով վարակված 3939 քաղաքացի կա:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: