Իսպանիայում համաճարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսի վարակի ավելի քան 85,1 հազար դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարության հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Իսպանական գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է 812-ով, վարակվածներին՝ 6398-ով: Դեպքերի մեծ մասը ներկայումս գրանցված է Մադրիդում: Ընդ որում՝ Չինաստանում երկրի առողջապահության պետական կոմիտեի տեղեկություններով մարտի 30-ի դրությամբ վարակվածների թիվը կազմել է 81470, իսկ մահացածներին՝ 3304:
Ավելի վաղ թագավորությունում կորոնավիրուսով վարակվել էին երկրի փոխվարչապետը և կառավարության աշխատակիցներ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: