Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճն և ընդառաջելով դեսպանության խնդրանքին՝ «Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը.
«Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդեռլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից։ Տոմսերը կարող եք գնել belavia.by կայքից։
Ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով. +31 20 7997 757»: