f

Անկախ

Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ


ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գրեթե բոլոր ուսումնական հաստատություններն անցել են, այսպես ասած, «հեռավար ուսուցման»։ Մյուս կողմից, հեռավար կրթությունն այսօր ավելի ու ավելի է տարածվում ամբողջ աշխարհում, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ որոշեցինք մասնագիտական անդրադարձ կատարել խնդրին, առավել ևս, որ շատերը հետաքրքրված են հեռավար կրթության հիմնահարցերով, կազմակերպման սկզբունքներով։

Նախ սահմանենք հեռավար կրթությունը որպես ուսուցման ձև, երբ ուսանողը (աշակերտը) սովորում է առանց ուսումնական հաստատություն այցելելու՝ իրեն  հարմար վայրում և հարմար ժամանակ: Հեռավար կրթություն ստանալիս սովորողը դասընթացների մեծ մասը, կամ երբեմն նույնիսկ բոլորը, անցնում է ուսումնական հաստատությունից դուրս` օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները:  

Հեռավար կրթությունն ունի մի քանի բնութագիր, որոնք էական են այն ճանաչելու և ուղիղ կապով «առցանց դասից կամ դասախոսությունից» տարբերելու համար։

Այսպես, հեռավար կրթությանը յուրահատուկ է ճկունությունը. ուսանողն ինքն է որոշում, թե ինչ արագությամբ անցնի տվյալ դասընթացը, երբ ավարտի այն և ինչ մեթոդով յուրացնի նյութը՝ ուսումնամեթոդական գրականություն կարդալով, տեսանյութեր կամ դասախոսություններն ունկնդրելով և այլն:

Հեռավար կրթությանը բնութագրական է մոդուլայնությունը. յուրաքանչյուր դասընթաց բաժանված է առանձին մոդուլների։ Ուսանողները տվյալ առարկային տիրապետում են աստիճանաբար՝ մոդուլ առ մոդուլ, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել առավել ընդհանուր և հիմնավոր գիտելիքներ:  

Հեռավար կրթության որակը վերահսկողության տակ է առնված։ Ուսուցման գործընթացում ուսանողները հանձնում են մի շարք ստուգարքներ ու որակավորման քննություններ, կատարում են տարբեր հանձնարարություններ: Դա թույլ է տալիս ոչ միայն ստուգել ձեռք բերած գիտելիքները, այլև ամրապնդել անցած ընդգրկուն նյութը:  

Հեռավար կրթությունը ենթադրում է տեխնիկական գործիքների տիրապետում և արդյունավետ կիրառում։ Դրանք օգտագործվում են ոչ միայն ուսումնական գործընթացը կազմակերպելու համար, այլև վերահսկողության իրականացման, ուսանողների ինքնուրույն աշխատանքներն ու էլեկտրոնային պորտֆոլիոները պահպանելու, դասախոսությունների, տեսաձայնագրությունների շտեմարանների ձևավորման համար:

Հեռավար կրթությունը ենթադրում է ուսանողի կողմից գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մոտիվացիայի առկայություն: Առանց այս մոտիվացիայի ուսուցման գործընթացն անհնար է, քանի որ հեռավար ուսուցումը չի ենթադրում ուսուցիչների կամ դասախոսների խիստ ու անմիջական հսկողություն:

Հեռավար կրթություն ստանալիս ուսանողը ուսումնական նյութի, դասընթացի մեծ մասը յուրացնում է ինքնուրույն: Այն դեպքում, երբ մարդը չունի ինքնակրթության ու ինքնազարգացման հմտություններ, ուսման գործընթացը նրան ծայրահեղ դժվար կտրվի:

Հարկ է նշել, որ հեռավար կրթություն սկսելու համար և՛ սովորողը, և՛ ուսուցանողը պետք է ունենան համակարգչի և այլ տեխնիկական միջոցների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցում կողմնորոշվելու որոշակի հմտություններ։ Հեռավար կրթությունը, համեմատած սովորական կրթության հետ, առավել բաց և հասանելի է գրեթե բոլոր մարդկանց համար, ըստ էության չունի տարիքային սահմանափակումներ, չի պահանջում նախնական կրթական որակավորում, ինչպես նաև ընդունելության քննություններ (օրինակ՝ վերապատրաստման կամ վերաորակավորման դասընթացների դեպքում): Այսինքն ՝ հեռավար կրթությունն առավել մատչելի է:

Միաժամանակ չպետք է մոռանալ, որ հեռավար կրթությունը կեղծիքների լայն հնարավորություններ է ընձեռում։ Արդիական է սովորող-ուսանողի նույնականացման խնդիրը, քանի որ ուսումնական հաստատության կողմից դժվար է իրականացնել պատշաճ վերահսկողություն, իսկ սովորողի համար հեշտ է դիմել կեղծիքի (օրինակ՝ ինքնուրույն աշխատանքները կամ նույնիսկ քննությունները հանձնել մեկ ուրիշի օգնությամբ՝ իր փոխարեն)։

Իսկ ո՞րն է հեռավար կրթությամբ հետաքրքրված մարդկանց հիմնական շրջանակն ամբողջ աշխարհում։ Նախ դա կրթության որոշակի մակարդակ ունեցողներն են, որոնք ցանկանում են հեռավար կրթության միջոցով ձեռք բերել լրացուցիչ և/կամ մասնագիտական կրթություն, բարձրացնել որակավորումը կամ վերապատրաստման միջոցով ձեռք բերել այլ մասնագիտություն: Բացի դրանից կան շատ երիտասարդներ, որոնք տարբեր հանգամանքների պատճառով չեն կարողանում առկա կրթություն ստանալ։ Մասնավորապես, նրանք կարող են աշխարհագրորեն հեռու լինել իրենց նախընտրած ուսումնական հաստատություններից կամ չեն կարող պարբերաբար հաճախել դասերին, օրինակ, աշխատանքի կամ ընտանեկան վիճակի հետ կապված տարբեր պատճառներով:  

Ողջ աշխարհում առկա են ավարտելիս դիպլոմ շնորհող հազարավոր հեռավար դասընթացներ։ Միայն ԱՄՆ-ում դրանց թիվն անցնում է 8000-ից։ Շատերի համար զարմանալի կլինի, սակայն Հայաստանում այս տարի հեռավար կրթությամբ առաջին մագիստրոսները դիպլոմներ ստացան։ Նրանք ավարտեցին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, որը մեր իրականությունում հեռավար կրթության ծիծեռնակներից է։ Այն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու հենց առաջին օրվանից հեշտորեն անցավ հեռավար կրթության՝ օգտագործելով տարիների հաջողված սեփական փորձը։ ԳԿՄԿ-ն այս իրավիճակում կարող է դառնալ հենց այն բազային հաստատությունը, որը կկարողանա օգնել մյուս ուսումնական հաստատություններին, պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, վերապատրաստել դասախոսներին ու ուսուցիչներին՝ հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով ու որակով, միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար։  

 

Ատոմ Մխիթարյան

Կրթության փորձագետ, ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար

 

Ատոմ Մխիթարյան հեռավար կրթություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին