ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելլուչին հայտարարել է, որ Ժնևում ՄԱԿ-ի կառույցների ինը աշխատակից նոր տեսակի կորոնավիրուսով է վարակված: Գրում է Gazeta.ru-ն:
Նա պարզաբանել է, որ նման տվյալները մարտի 30-ի դրությամբ են հայտնի դարձել:
Վելուչիի խոսքերով՝ COVID-19- ը հաստատվել է ինը աշխատակցի մոտ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: