f

Անկախ

Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հանդես է եկել գազի սակագնի բարձրացման եւ դրա հետեւանքների մասին վերլուծությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

31․01․2020 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչը կանխատեսելի էր, քանի որ գործող իշխանությունները ցույցերի եւ նախընտրական հանդիպումների ժամանակ խոստանում էին վերանայել բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, սակայն վերջին երկու տարիների ընթացքում որեւէ արդյունավետ քայլ չեն իրականացրել այս ուղղությամբ։ Ավելին՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը։ Հիշեցնեմ, որ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Քաղաքական նպատակահարմությունից ելնելով՝ իշխանությունները զուտ ժամանակ շահեցին՝ ի վնաս գազամատակարարման համակարգի անվտանգության եւ կայունության։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է վերանայել սակագները, մասնավորապես՝

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչեւ 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 ՀՀ դրամով,

• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,

• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,

• Ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համար բնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով,

• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 18 տոկոսով կամ 41.04 ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ միակ լավ եւ ապագա գնաճը թաքցնող նորությունն այն է, որ հուլիսի 1-ից բնակիչները բնական գազի 1 խմ հաշվով վճարելու են 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով ավելի քիչ։ Հիշեցնեմ, որ նախորդ՝ կոալիցիոն իշխանության օրոք՝ 2017 թվականի հունվարի 1-ից նպաստառու ընտանիքներին 1 խմ բնական գազը մատակարարվում էր 100 ՀՀ դրամով, մինչդեռ գործող իշխանությունները այդ արտոնությունը վերացնելու են։ Հուսով եմ՝ այս կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար կավելացնի նպաստները կամ կսուբսիդավորի նրանց համար բնական գազի սակագինը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ մեր էներգակիրների գները առանց այն էլ բարձր են, ինչի արդյունքում՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի ծախսատար է։ Եվ ահա, այս կառավարության «մեծ ջանքերի», իրականում՝ անարդյունավետ կառավարման արդյունքում՝ հայաստանյան կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18 տոկոսով։ Միանշանակ է, որ կազմակերպությունների համար այս բարձրացումը հանգեցնելու է Հայաստանում արտադրվող եւ մատուցվող ապրանքների եւ ծառայությունների գների աճի եւ արտահանման շուկաներում մրցունակության նվազման։ Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի կարողանում անգամ լուծել սննդի հարցը, սպառնում է նոր գնաճ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար, որի հետեւանքների եւ լուծման քայլերի մասին բազմիցս անդրադարձել եմ իմ վերլուծություններում։

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին