«Известия» պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվայի Սկոլկովո նորարարական կենտրոնի գիտնականները բակտերիաների, սնկերի և վիրուսների դեմ արդյունավետ պայքարի միջոց են գտել, որը կարող է մահացու զենք դառնալ նույնիսկ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ։ Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետների կարծիքով, նման զենք հանդիսանում է սառը պլազմայով մշակված ջուրը, որին տրվել է «Մեգնարիլ» անվանումը:
Ըստ գիտնականների, հեղուկում որոշակի քիմիական գործընթացների արդյունքում ձևավորվում են թթվածնի և ջրածնի «ագրեսիվ» ձևեր, ինչպես նաև հիպոքլորաթթու: Այս նյութերը ոչնչացնում են վիրուսների բջիջները:
Նմանատիպ ջուրը կարելի է օգտագործել ինչպես դիմակների և տարբեր մակերեսների մշակման, այնպես էլ օդում ցողելու համար, նշում են գիտնականները: Հեղուկը անվտանգ է մարդկանց համար և բավական էժան` հազար լիտրը մոտ 100 ռուբլի արժի:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: