Նիդեռլանդներում 101-ամյա բնակչուհին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը և ապաքինվել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռոտերդամի հիվանդանոցի կայքին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ կինը մեկուկես շաբաթ առաջ հիվանդանոց է դիմել շնչառության հետ կապված բողոքներով: Բժիշկները նրան կորոնավիրուսի դեմ թեսթավորել են, որի արդյունքը դրական է եղել։ Դրանից հետո 101-ամյա բնակչուհին մեկուսացվել է բուժման համար:
Բժիշկներից մեկի խոսքերով ՝ կնոջը հաջողվել է բուժվել, քանի որ նա ուժեղ է և հետևել է բժիշկների բոլոր խորհուրդներին:
«Նա նույնիսկ ինձ հիշեցրեց, որ ես պետք է անվտանգ հեռավորություն պահեմ: Մենք բոլորս պետք է հետևենք այդ կանոններին », - հավելել է հիվանդանոցի աշխատակիցը:
Նախատեսվում է, որ կինը որոշ ժամանակ կանցկացնի ծերանոցում, մասնագետների հսկողության ներքո, և միայն որոշ ժամանակ հետո կարող է տուն վերադառնալ: