ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված իրավիճակը սրվել է: Նման հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է Россия 24 հեռուստաալիքով: Գրում է Gazeta.ru-ն։
Պետության ղեկավարի խոսքերով՝ երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակը բարդանում է: Աշխարհում ևս նույն միտումն է նկատվում, նշել է Պուտինը:
Նոր հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով ՌԴ նախագահի և կառավարության անդամների հանդիպումն առաջին անգամ անցկացվել է առցանց ձևաչափով: