Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի բոլոր նահանգներում COVID-19 կոոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է: Գրում է Gazeta.ru-ն։
«Բոլոր նահանգների վիճակագրությունն, առանց բացառության, անկման միտում է գրանցում», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:
Նրա խոսքերով՝ սա հուշում է այն մասին, որ «բժիշկների, մասնագետների և բնակչության ընտրած ուղին ճիշտ է եղել»:
Իրանի առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին: Այս պահին գրեթե 48 հազար մարդ վարակված է, ավելի քան երեք հազար մարդ մահացել է:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ պատժամիջոցները Իսլամական հանրապետության դեմ «բժշկական ահաբեկչություն են»: