ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 80 երկիր նոր տեսակի կորոնավիրուսի COVID-19 համաճարակի կապակցությամբ դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF): Գրում է Gazeta.ru-ն։
ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ երկրների պահանջած ընդհանուր գումարը գերազանցում է 20 միլիարդ դոլարը:
Նա նաև հավելել է, որ հարցումների մեծ մասը ստացվում է ինչպես փոքր և ցածր եկամուտ ունեցող երկրներից, այնպես էլ այն պետություններից, որոնց տնտեսությունները նոր են սկսում զարգանալ:
ԱՄՀ-ում ընդգծել են, որ թեև հայցերի շուրջ կեսն արդեն ուսումնասիրվել է, բայց դա չի նշանակում, որ դրանք գործադիր խորհուրդ քննարկման են ուղարկվել:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին։