Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նավթի ներկայիս գները լուրջ մարտահրավեր է անվանել երկրի համար։ ՌԴ նախագահի հայտարարությունը տեղադրված է Կրեմլի կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
«Այո, մեր տնտեսության համար, դա, իսկապես, շատ լուրջ մարտահրավեր է», - ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ փորձ ունի իրավիճակը հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ+ ժողովի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ: Ռուսաստանը չհամաձայնվեց 2020թ․ երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ / վ-ի հետագա կրճատման առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազեցին են 30% -ով։