f

Անկախ

Բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով հնարավորություն տվեց զինված ուժերի սննդի պատրաստման  եւ մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխվճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպություների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

Հարցը ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով. «Կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայություններիմատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Որոշման ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման պայմանագրերով նախատեսված եւ կազմակերպությունների կողմից ծառայությունների ապահովման նպատակով այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այդ կազմակերխպությունների առջեւ պայման է դրվել՝ որոշ սննդամթերքների պահուստներ ստեղծել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախագծի մասին, կարեւորեց Զինված ուժերում զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը, նրա խոսքով, տեղավորվում է իրենց քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: Վարչապետի խոսքով՝ ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան:

«Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք: Բայց ես ուզում եմ ասել, որ երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի չեն, կանխատեսելի չեն: Մենք ըստ էության պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վերջին ամսվա ընթացքում չորս քննարկում են ունեցել, որոնք բովանդակալից են եւ շատ հարցեր են երեւան բերում ու լուծում:

«Այս ամենի նպատակը՝ մեկն է, զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով եւ քանի որ ընկերությունները այս ընթացքում ներդրումներ են արել եւ դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»,- ասաց նա եւ նշեց, որ այս նախագիծը բազմակողմանի քննարկումների արդյունք է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել է իրենց գործունեության հետ կապված:

Մախագծով առաջարկվում է Պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման եւ մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով Կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին