f

Անկախ

Մենք պարտավոր ենք ապրել հանուն կյանքի...


Վերջին ամիսներին, երբ լրահոսը լցված է ամբողջ աշխարհը ցնցած կորոնավիրուսի մասին պատմող ամենատարբեր նյութերով, տանը մեկուսացած մեր քաղաքացիները, բնականաբար, ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուքներին զուգահեռ կարդալով նաև բացասական տրամադրություն հաղորդող բազմաթիվ նյութեր: Դրա համար էլ «Անկախը» նոր «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ», հոդվածաշարի շրջանակներում որոշեց թեմային անդրադառնալ ավելի լուսավոր դիտանկյունից: Մենք կզրուցենք տանը մեկուսացած մեր այն քաղաքացիների հետ, որոնք ամեն բան անում են չընկճվելու և այս ամենից հաղթանակած դուրս գալու համար, անգամ իրենց դրական էներգիայով ու սրտապնդիչ գրառումներով կարողանում են օգնել ու մխիթարել մարդկանց: Մեր առաջին զրուցակիցը Սատտվա Յոգա Ստուդիոյի հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանն է:  

-Տիկին Բաղդասարյան, ի՞նչն էր այս պայմաններում ամենաանսպասելին մարդկանց համար: Եվ ի՞նչ խնդիրների բախվեցինք տանը մնալով:

-Մեզ թվում էր՝ կկարողանանք կանխել ամբողջ աշխարհում տարածված այս վիրուսի ներթափանցումը մեր երկիր, բայց չկարողացանք: Եվ հիմա, երբ դա արդեն իրականություն է, հասարակությունն անակնկալի եկած մեղավորներ է փնտրում: Վստահ եմ՝ եթե անգամ մեր կառավարությունն ամեն ինչ աներ իդեալական, վիրուսի ներթափանցումը, միևնույն է, անխուսափելի էր լինելու: Այս իրավիճակում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը հարցի լուծում չէ:  

Ինձ համար որպես այդպիսին դժվար խնդիրներ չեն առաջացել, որովհետև փորձում եմ օրս ճիշտ կազմակերպել: Միայն վատ է, որ երեխաներիս չեմ կարողանում դուրս տանել: Ընդհանրապես պետք է օրվա ընթացքում շատ ժամանակ անցկացնենք բաց պատշգամբում կամ տան ամենաարևոտ սենյակում: Ամբողջ աշխարհը և հատկապես մեր ժողովուրդն ունի վիտամին D-ի խնդիր, և այժմ տանը մնալու պատճառով արևից զրկված լինելը հետագայում կարող է շատ խնդիրների առաջ կանգնեցնել: Դրա համար պիտի գրագետ գտնվենք և առավելագույն քիչ տուժենք: Նաև անհրաժեշտ է այնքան կամքի ուժ ունենալ, որ պայքարենք մեր անշարժունակության դեմ՝ թեկուզ տանը մարզվելով, պարելով և այլն: Մենք պարտավոր ենք ապրել հանուն կյանքի, որ հետո շատ ավելի վատ չլինի:  

-Ի՞նչն է այս օրերին համավարակից ավելի վտանգավոր:  

-Մարդկանց սարսափը: Իմ ողջ աշխատանքային փորձառության ընթացքում ես այնքան նամակ չեմ ստացել, որքան հիմա: Բոլորն ուղղակի սարսափած են և ամեն մի թեթև խնդիր միանգամից վերագրում են վարակին ու ընկնում խուճապի մեջ: Պիտի գիտակցել՝ որքան էլ կորոնավիրուսը համարվի մահացու, վտանգավոր լինի առողջության համար, անհրաժեշտ է չմոռանալ, որ այն բուժվում է: Ուստի պետք չէ այդքան սարսափել և վատ արտահայտվել արդեն վարակված մարդկանց հասցեին: Չէ՞ որ վտանգավոր է նաև հոգու չարությունը: Այս ամենն անցնելու է. աշխատենք պահպանել մեր ներսի մարդուն, որ հետո չամաչենք միմյանց դեմքին նայելիս:  

Բացի վարակի իրական վտանգներից՝ մարդկանց վրա շատ բացասական ազդեցություն է ունենում նաև ինֆորմացիոն ողջ աղբը:  

-Հետաքրքիր է, սակայն, որ մարդիկ ամեն դեպքում այս օրերին ավելի շատ նմանատիպ նյութեր են կարդում:  

-Մարդ էակը բացասական ամեն ինչի մեջ ավելի շուտ է ընկնում, քան դրականի, նույնիսկ եթե տվյալ պահին իրեն կատարյալ երջանիկ է զգում: Նա հաճախ ունենում է կորուստի վախ, որն էլ հենց ընկճում է: Այստեղ կա բացառապես մեկ ճանապարհ: Դա հոգևոր կրթության ճանապարհն է, որ  կարողանաս վերահսկել զգացողություններդ, գտնես կյանքումդ տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապը: Շատ քիչ մարդիկ են ծնվում դրական մտածողությամբ. մնացածը բացասական մտածողությունը դրականի վերափոխելու համար պետք է գիտելիքներ ունենան: Այդ պատճառով էլ, ուղղորդվելով իրենց ենթագիտակցության մեջ առկա վախի զգացումով, մարդիկ կուլ են գնում այդ ինֆորմացիոն աղբին: Ասեմ, որ վախի արդյունքում խախտվում է մարդու բիոդաշտի ամբողջականությունը, առաջանում են միկրոճաքեր, և այդ ժամանակ ավելի շուտ ենք հիվանդանում: Ուստի ամեն կերպ պիտի պայքարենք ինֆորմացիոն դաշտի աղտոտվածության դեմ գոնե թե ոչ մի բացասական տեղեկատվություն չկարդալով և բացառապես հետևելով մեր մտքի մաքրությանը:  

-Ցավալիորեն վերջին շրջանում սոցցանցերում արված բազմաթիվ գրառումներից հասկացանք, որ ընտանիքներում բավական դժվարություններ են առաջացել՝ պայմանավորված ծնող-երեխա հարաբերություններով: Ո՞րն է նման դրսևորումների հիմնական պատճառը:  

-Կյանքը վիրտուալ է դարձել թե´ երեխաների, թե´ ծնողների համար: Եվ այն էներգետիկ թանկարժեք կապը, որ պիտի լիներ ծնողի ու երեխայի միջև, փաստացի վերանում է: Ամեն բան պիտի անենք, որ վիրտուալ շփումը հանկարծ իրականից ավելի մեծ տեղ չգրավի մեր կյանքում: Կցանկանամ՝ մեր ծնողներն իրենց երեխաներին բացահայտեն այս ժամանակահատվածում. սա հիանալի հնարավորություն է նրանց ճանաչելու համար: Ինքս աշխատող կին եմ, և միշտ ունեցել եմ երեխաների հետ շփման կարիք: Եվ հիմա հիշելով հանդերձ մեզ շրջապատող բոլոր այս դժվարությունների մասին միաժամանակ վայելում եմ երեխաներիս սերը և փոխադարձաբար սեր տալիս նրանց: Ես մշակել եմ նաև համապատասխան կանոններ, որոնց շնորհիվ օրն առավել արդյունավետ ենք անցկացնում: Հայ ծնողների մի մասն իրենց գործերն առաջ տալու համար երեխաներին նստեցնում են համակարգիչների դիմաց՝ առանց հասկանալու, որ անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը: Մենք հեռախոսից օգտվում ենք որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելու համար, այն էլ՝ ամենաշատը մեկ ժամ: Երեխաներս զբաղվում են նաև իրենց դասերով ու տարբեր զարգացնող խաղերով: Ինձ համար հաճելի է նրանց համար օրը երկու անգամ սնունդ պատրաստել, ինչի հնարավորությունը չեմ ունեցել աշխատանքիս պատճառով: Միջանկյալ ասեմ՝ տանը մնալու այս օրերին, երբ մարդիկ սկսել են շատ սնվել, հետագայում ունենալու են բազում խնդիրներ: Դրա համար աշխատենք օգտագործել իմունիտետը բարձրացնող սնունդ և սնվենք ճիշտ ժամերի:  

-Մինչ այս ամենը մեզնից շատերն  ունեին իրենց ընտանիքի անդամների հետ առավել շատ ժամանակ անցկացնելու մեծ ցանկություն: Այժմ մեզ կարծես տրվել է այդ հնարավորությունը, բայց մենք զարմանալիորեն դժվարանում ենք օգտվել մեկուսացման դրական կողմերից:

-Շփումն ընտանիքի անդամների հետ դարձել է խնդիր վիրտուալ աշխարհի գերակայության, ինքնազարգացման ցանկության բացակայության, հոգևոր կրթության պակասի պատճառով: Մարդուն պիտի կրթել հոգևոր բարձր արժեքներով, որ նա կարողանա ճիշտ հաղթահարել կյանքի բոլոր ժամանակահատվածները, և ի վիճակի լինի անգամ պատերազմների միջով անցնել: Իսկ ո՞վ ասաց, որ այս համավարակն էլ պատերազմ չէ: Սա ողջ մարդկության խնդիրն է, բայց մարդը պատրաստ չէ անցնելու թեկուզ տանը երկար ժամանակ մեկուսացած մնալու խնդրի միջով, որովհետև հոգեպես հաշտ չէ ինքն իր հետ, ուր մնաց դիմացինների: Հակառակ դեպքում շրջապատի հետ էլ խնդիր չէր ունենա: Ի դեպ, բազմաթիվ նամակներ եմ ստանում, որտեղ խոսվում է այս շրջանում ամուսինների փոխհարաբերությունների սրման մասին: Մարդիկ, որ հիմնականում աշխատել են և իրար տեսել միայն երեկոյան, այժմ արդեն ամբողջ օրն իրար հետ են անցկացնում և բախվում տարբեր կոնֆլիկտների, փոխանակ վայելեն իրար հետ անցկացրած այս օրերը:  

-Այս մեկուսացումն արդյո՞ք իրենից ենթադրում է միայն տանից դուրս չգալը:

-Բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում. տիեզերքը որոշակի դադարներ է վերցնում, որոնք մտածելու տեղիք են տալիս մարդ արարածին: Ի վերջո, տրվել է ամենօրյա մեր վազքից, անընդհատ ժամանակ չունենալու իրողությունից մի պահ դադար առնելու հնարավորություն՝ զղջալու, վերարժեքավորելու,  ինքնակրթվելու, մեր ներսում եղածը հասկանալու ինքնամաքրվելու համար: Շատերը չեն հասկանում սա, և օրերն են հաշվում, թե երբ են կրկին դուրս գալու տանից: Իսկ այն անհատները, որոնք մտածում են դրական և քիչ թե շատ հակված են ինքնակատարելագործման, ամեն ինչի ավարտին այլ կերպ կգնահատեն կյանքը, անգամ՝ սովորական գրկախառնությունը:  

-Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրը: Եվ ինչպե՞ս եք օգնում Ձեր սաներին:

-Արթնանալուց անմիջապես հետո մեդիտացիա եմ անում, աղոթք եմ հղում տիեզերք ամբողջ աշխարհի բարօրության համար: Հետո մարզում եմ մարմինս: Ընդ որում ես այպես եմ ապրում արդեն երկար տարիներ: Իսկ ահա այժմ հնարավորություն ունեմ մարզվելուց հետո ժամանակ տրամադրել սաներիս ու անծանոթների նամակներին: Ես, իհարկե, չեմ կարող այդքան նամակի պատասխանել, դրա համար օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհանրացված գրառումներ եմ անում, փոքրիկ տեսանյութեր պատրաստում՝ այդպես անդրադառնալով մարդկանց հուզող հարցերին՝ առանց մտնելու նրանց անձնական դաշտ: Մարդիկ շատ ծարավ են դրական էներգիայի: Ես զգում եմ էներգիայի շառավղի մեծությունը, և թե որքան շատ մարդիկ են կարողանում այդ էներգիայից օգտվել, ուստի պատասխանատվություն եմ կրում իմ սաների համար: Որքան էլ սոցցանցերի միջոցով նրանց խաղաղեցնելն ավելի դժվար է, քան դասերի ընթացքում: Փորձում եմ անել ամեն բան, որ ինձ հետևողներն առավելագույն քիչ հոգեկան վնասներ կրեն:    

Այս օրերին նաև շատ ժամանակ եմ տրամադրում ընթերցանությանը:

Կյանքն էլ առաջվանը չի լինելու: Մենք դեռ երկար կկրենք այս համավարակի հետևանքները թե´ հոգևոր, թե´ նյութական առումով: Անգամ կորոնավիրուսը կարող է ավելի շուտ վերանալ, քան մարդկանց մեջ նստած վախը: Դրա համար գիտակցական մակարդակում մենք պիտի այս վիճակից ավելի շուտ դուրս գանք: Այդ պատճառով սաներիս խորհուրդ եմ տալիս ավելի շատ զբաղվել մեդիտացիաներով, որը կարևոր է մարդու մտային դաշտը մաքուր պահելու և օրը ճիշտ կազմակերպելու համար:  

-Ի՞նչ կառաջարկեք մեր ընթերցողներին՝ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար:

-Ես խորհուրդ կտամ մարդկանց հետևյալ հանգստացնող տեխնիկան, որը արևի առկայությամբ պիտի անենք: Շատերս թերագնահատում ենք արևի լինելը մեր կյանքում, բայց չենք պատկերացնում՝ արևն ինչքան բան է փոխում մեր առողջության մեջ: Մինչև ժամը 12-ի արևը շատ օգտակար է: Ոչ անձրևային օրերին կարող եք դուրս գալ բաց պատշգամբ և նստել՝ ողնաշարը ուղիղ պահելով, որ էներգիաները ճիշտ հոսեն: Հետո փակում ենք աչքերը ու փորձում փակ կոպերով ընկալել արևի լույսը, որը գիտակցաբար մտովի տանում ենք ներս և տարածում մեր ամբողջ մարմնով մեկ՝ հերթով ուղարկելով բոլոր օրգաններին, հատկապես խնդիր ունեցողներին: Մեր միտքն աշխարհի ամենակառուցողական էներգիան է պարունակում: Եթե մարդիկ կարողանան ամեն օր այս փոքրիկ (կարող է տևել մի քանի րոպե անգամ), բայց օգտակար պրակտիկան կիրառել՝ կենտրոնանալով բացառապես սեփական շնչառության վրա, բացասական մտքերն աստիճանաբար կլքեն նրանց՝ պարգևելով հանգստության զգացողություն:  

-Տիկին Բաղդասարյան, ի՞նչ քաջալերական խոսքով կամփոփեք մեր զրույցը:  

-Ես բոլորին առողջություն եմ մաղթում: Կարևորը, որ չներշնչենք մեզ, թե հիվանդանալու ենք: Հուսամ՝ հետագայում, երբ կրկին կապրենք բնականոն կյանքով, կունենանք լույս ու արև տեսնելու հնարավորություն, մի քիչ դեպի լավը փոխված կլինենք, ավելի շատ կսիրենք ու կգնահատենք միմյանց:  

Կարևոր է նաև, որ երբևէ չթերագնահատենք աղոթքի ուժը և չմոռանանք շնորհակալ լինելու մասին: Հառենք մեր սիրտն ու միտքը դեպի վեր և այդ վերին ուժով հաղթահարենք բոլոր դժվարությունները...

 

           Արփի Խաչատրյան

 

 

 

Նարինե Բաղդասարյան արտակարգ դրության ռեժիմ 2019-nCoV կորոնավիրուս Սատտվա Յոգա Ստուդիո

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին