f

Անկախ

Վալոդյա Ֆրանգուլյան. «Պետք է տարբեր մոտիվացիաներ գտնենք ու չհանձնվենք»


Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Ազատ ոճի Հայաստանի  հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Ստեղծված իրավիճակում բոլոր մրցաշարերը հետաձգվեցին ու դեռ հայտնի չէ, թե մոտակա շրջանում, երբ մրցաշարի կմասնակցենք ու կկարողանանք  իրական պայքարի մեջ մտնել: Ցանկանում եմ նշել, որ ամենակարևորն այս պահին բոլորի առողջությունն է և հույս ունեմ, որ ամեն ինչ շատ չի բարդանա, չնայած որ արդեն բավական մեծ թվով հիվանդներ ու վարակակիրներ կան Հայաստանում և ողջ աշխարհում առավել ևս: Առողջություն եմ մաղթում բոլորին:

-Խիստ կարանտին է սահմանված, այս պահին ի՞նչ պայմաններում եք մարզվում:

-Այս պահին տնից փորձում եմ առհասարակ չբացակայել  և հնարավորինս քիչ շփումներ ունենալ: Ամեն առավոտ մարզվում եմ մաքուր օդին ոչ մարդաշատ վայրերում: Օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Պետրոս Մկրտչյանի հետ եմ աշխատում իրենց տանը, իսկ մնացած ժամանակ դուրս չեմ գալիս:

Մարզիկների համար շատ դժվար է այս իրավիճակը,  թե՛ մարզավիճակը պահելու, թե՛ քաշի կարգավորման հետ կապված հարցերում: Այդ իսկ պատճառով չեմ դադարեցնում անհատական մարզումներս և, չնայած ստեղծված իրավիճակին, փորձում եմ լավ մարզավիճակում մնալ և ավելի ուժեղանալ:

-Տոկիո 2020-ի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Շատ կուզեի, որ ամեն  բան իր հունով ընթանար և նման բան չլիներ, բայց այս պահին դա լավագույն և ճիշտ տարբերակն էր: Մարզիկներիս մնում է նախապատրաստվել և այս մեկ տարին ավելի խելացի օգտագործել՝ ավելի լավ մարզավիճակով մոտենալով օլիմպիական խաղերին:

-Հեռավար մարզումները որքանո՞վ են արդյունավետ, նպատակահարմար ու իրականանալի մասնավորապես ըմբշամարտում:

-Ճիշտն ասած հավաքականի մարզիչները դեռ չեն ասել, թե երբ ուսումնամարզական հավաք կկայանա կամ մրցման մասնակցելու հնարավորություն կունենանք: Բայց դա չի նշանակում, որ պետք է անգործության մատնվել ու ոչինչ չանել: Հիմա  շարունակում եմ մարզվել, որպեսզի այս ամենը երբ վերջանա, հետընթաց չգրանցեմ:

Հոգեբանորեն հարկավոր է լավ տրամադրվել, քանի որ, երբ մարզվում ես, մոտիվացիա ես ունենում, որ պետք է մրցման մասնակցես: Հիմա այդ հնարավորությունը չունենք, պետք է տարբեր  մոտիվացիաներ գտնենք մեզ համար ու չհանձնվենք:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Այս ժամանակը հարկավոր է ճիշտ օգտագործել, երկար ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ընթերցանությամբ զբաղվել, օգտակար տեղեկություններ ստանալ համացանցից, ֆիլմեր դիտել, ինքնակրթվել ու շարունակ զարգանալ:

Լավ է, որ թույլատրվում է օրական մեկ անգամ տնից ոչ հեռու մարզում անցկացնել: Ես սիրով օգտվում եմ այդ հնարավորությունից՝ փորձելով պահպանել մարզավիճակս:

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Վալոդյա Ֆրանգուլյան հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին