85 տարեկան հասակում կորոնավիրուսով վարակվելուց հետո կյանքից հեռացել է կոշիկի իտալացի հայտնի դիզայներ Սերջիո Ռոսին։ Այդ մասին հայտնում է իտալական CesenaToday թերթը: Գրում է Gazeta.ru-ն։
Օրեր առաջ Ռոսին վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել, իսկ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր: Նրա մահից օրեր առաջ դիզայներին պատկանող ընկերությունը ավելի քան 100 հազար եվրո էր նվիրաբերել Էմիլիա-Ռոմանյա նահանգի Չեզենա քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկին:
«Նա ստեղծել էր այնպիսի ապրանքանիշ, որն առանձնանում էր ամբողջ աշխարհում ... Նա երկար տարիներ ընկերության նախագահն էր` խթանելով նորաձևության աշխարհում նոր վարպետների պատրաստմանը», - դիզայներների մահվան կապակցությամբ հայտարարել է Չեզենայի քաղաքապետը: